Երևան
19 / Օգոստոս / 2019

Գրքի բանկը սկսում է հերթական գրքահավաքը

Հունիսի 23-ին, 19.00 Երևանի Խնկո Ապոր անվան մանկական գրադարանի դիմաց տրվեց «Գրքի Բանկ» նախագծի երրորդ փուլի պաշտոնական մեկնարկը։

Ներկա էին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի տեղակալ Սամվել Մերթարջյանը, հայաստանյան տարբեր հրատարակչությունների ներկայացուցիչներ և շատ գրքասերներ, որոնք տասնյակ գրքեր էին բերել՝ դառնալով «Գրքի Բանկ» գրքահավաք-բարեգործական նախագծի առաջին նվիրատուներն ու մեկամյա ընթացքի լավ և ակտիվ մեկնարկ ապահովողները։

Ներկաները և կազմակերպիչները կարևորեցին «Book Bank»-ի կատարած աշխատանքը՝ գիրքն ու ընթերցանությունը հանրայնացնելու և տարածելու գործում։

«Այստեղ արդեն այնպիսի գրքեր եմ տեսնում, որոնք ինքս կցանկանայի ունենալ և որոնք պատիվ կբերեին ցանկացած գրադարանի», - նշեց գրականագետ, «Անտարես» հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը։ «Գրքի հանրայնացման և տարածման, գրադարանների համալրման հետ կապված ցանկացած նախաձեռնություն ողջունելի է։ Այն, որ մեր նվիրած գրքերը կարող են այլ մարդկանց ինչ-որ օգուտ տալ, արդեն իսկ ոգևորիչ է։ Վստահ ենք, որ Vivaro News-ի այս նախաձեռնությունը կլինի շարունակական և գնահատված», - ասաց գրականագետ, ԵՊՀ դասախոս, «Զանգակ» հրատարակչության գլխավոր խմբագիր Հայկ Համբարձումյանը։

Կային մարդիկ, ովքեր տասնյակներով գրքեր էին բերել և ոգևորությամբ դրանք տաղավարի մեջ դնելով։ Միայն 15 րոպեների ընթացքում հարյուրից ավելի գիրք հավաքվեց: Լավ սկիզբը լավ ընթացքի երաշխավորն է:

Հիշեցնենք, որ այս անգամ «Բուք Բանկի» կազմակերպիչն է Vivaro News լրատվական կայքը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մեկ տարվա ընթացքում հավաքված գրքերը նախագծի աշխատանքային թիմի կողմից խնամքով կդասակարգվեն և կտարվեն տարբեր համայնքային գյուղական գրադարաններ, զորամասեր՝ այնտեղ ուր մարդիկ գրքի և ընթերցանության կարիքն ունեն:

Նվիրե՛ք գիրք, գիրքը լավագույն նվերն է:

դիտվել է 3652 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

10 պատճառ, թե ինչո՞ւ երեխաները չեն ուզում դպրոց գնալ

Ուժեղացված ծառայություն` Արարատի մարզում (տեսանյութ)

Ի՞նչ պայմաններում է ապրում Ադրբեջանում հայտնված Արայիկ Ղազարյանի ընտանիքը

Մի ցանկություն ևս ունեմ. ուզում եմ մեր խոշոր գործընկերներին բերել Հայաստան․ «ARARAT GROUP» USA գործա...

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին