Երևան
23 / Օգոստոս / 2017

Պետբյուջեի պակասուրդը կազմել է 278 միլիարդ դրամ

Հայաստանի տնտեսության ակտիվությունը նախորդ տարի կազմել է 0.2 տոկոս՝ նախատեսված 2.2 տոկոսի փոխարեն և 2015 թվականի 3.2 տոկոսի դիմաց, իսկ նվազումը մի շարք գործոններով է պայմանավորված եղել: Այս մասին խորհրդարանում նախորդ տարվա բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը:

Նա ներկայացրեց տնտեսական անկման պատճաները: Ջավադյանի խոսքով՝ տնտեսության ակտիվության դանդաղումը հիմնականում պայմանավորված է եղել վերջին տարիների ընթացքում ներքին և օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի կրճատմամբ, պղնձի, հանքահումքային ապրանքների միջազգային գների նվազմամբ և ՌԴ-ից փոխանցվող դրամական միջոցների նվազմամբ պայմանավորված տնային տնտեսությունների եկամուտների կրճատմամբ:

Ըստ նրա՝ 2016 թ. մասնավոր ներդրումների միջավայրը շարունակել է մնալ թույլ, մինչդեռ մասնավոր սպառման մասով նկատվել են աճի վերականգնման միտումներ: 2016 թվականին ցածր գնաճային միտումները նպաստել են գնաճային սպասումների նվազմանը, որն արտացոլվել է շուկայական տոկոսադրույքների մակարդակում՝ նվազել են ինչպես պետական պարտատոմսերի եկամտաբերությունը, այնպես էլ վարկավորման տոկոսադրույքները:

«2016թ. պետբյուջեի պակասուրդը ՀՆԱ-ում 2 տոկոսային կետով գերազանցել է տարվա համար նախանշնված մակարդակը և 0.7 տոկոսով նախորդ տարվա ցուցանիշը՝ կազմելով ՀՆԱ-ի 5.5 տոկոսը»,- ասաց նա:

Նախորդ տարի, ըստ ԿԲ նախագահի, տնտեսական աճին շարունակել է հիմնականում նպաստել արտահանումը, ներմուծման նկատմամբ արտահանման զգալի առաջընթաց է գրանցվել:

Այսպիսով, ըստ Ջավադյանի, 2016-ին տնտեսական ակտիվության բացասական հետևանքները մեղմելուն ուղղված պետական բյուջեի ծրագրված ծախսերի համեմատաբար բարձր կատարողականի և բյուջեի եկամուտների ծրագրված մակարդակի ավելի ցածր կատարողականի պայմաններում պետբյուջեի պակասուրդը կազմել է 278 միլիարդ դրամ՝ տարեկան ճշտված ծրագրով նախատեսված 180 միլիարդ դրամի դիմաց:

Պետական պակասուրդի այս աճն անդրադարձել է պետական պարտքի վրա, պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը հասել է 56.7 տոկոսի:

«Այս պարագայում 2017թ հարկաբյուջետային քաղաքականությունը սահմանափակված է պետական պակասուրդի հարկաբյուջետային կանոնով, որի հետևողական պահպանումը չափազանց կարևոր է պետական պարտքի կառավարելիությունը և մակրոտնտեսական կայունությունը ապահովելու տեսանկյունից»,- ասաց նա:

ԿԲ նախագահը նաև նշեց, որ ելնելով երկարաժամկետ հորիզոնում բարձր և կայուն տնտեսական աճի հիմքերի ապահովման առաջնահերթությունից՝ այսուհետ առավել կարևորվում է ներդրումների խթանման և կառուցվածքային բարեփոխումների իրականացման ուղղությամբ կառավարության ծրագրի հետևողական ու արդյունավետ իրականացումը:

դիտվել է 582 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը