Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Որքա՞ն գումար է ծախսել Միհրան Պողոսյանը ընտրողների «վստահությանն» արժանանալու համար

ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը մտավախություն չունի, որ կհայտնվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի թիրախում։ Այսօր՝ հունիսի 30–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե կոռուպցիայի դեմ պայքարի հարցում դրոշակակիր է։

«Ես դրոշակակիր եմ այդ հարցում եւ կողմ եմ կոռուպցիայի բացահայտմանը»,–ասել է պատգամավորը։

Հարցին՝ պաշտոնական դիրքը չի՞ ծառայեցրել հարստանալուն, նա հիշեցրել է, թե բիզնեսով սկսել է զբաղվել 30 տարեկանից, իսկ պաշտոն զբաղեցրել է 2008 թվականից։

Դիտարկմանը՝ մանդատը մասնավորապես օրենսդրական գործունեությամբ չզբաղվող գործարար պատգամավորների համար բիզնեսները պահպանելու երաշխիք են համարվում, գործարար Միհրան Պողոսյանն ասել է. «Մանդատը իմ համար հնարավարություն է օգտակար լինել իմ ազգին, օրենսդրական նախաձեռնություններով եւ հասարակության ձայնը բարձրացնելով»։ Իսկ թե ինչ նախաձեռնություններով պետք է օգտակար լինի, դժվարացել է օրինակներ նշել։

Լրագրողները հետաքրքրվել են նաեւ Երեւանի քաղաքապետ դառնալու իր հավակնություններով։

«Ես Ազգային ժողովի պատգամավոր եմ, իմ այսօրվա կարգավիճակը ինձ բավարարում է, ես աշխատում եմ լիաթոք, ապագայի մասին կխոսենք, կտեսնենք»,–ասել է նա։

Պատգամավորը շեշտել է, թե պատասխանատվություն է զգում ինչպես իրեն ընտրած 20 հազար քաղաքացու, այնպես էլ մյուսների համար, որոնք ապրում են իր ընտրական տարածքում, սակայն չի բացահայտել, թե 20 հազար քաղաքացու «վստահությանն» արժանանալու համար որքան գումար է ծախսել։ Հավաստիացրել է, թե կուսակցությունն է ծախսողը եղել։

դիտվել է 4756 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի