Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Ադրբեջանի զոհերի քանակը

Կասպյան ռազմական ինստիտուտի հաղորդած տվյալների համաձայն` Ադրբեջանը 2017-ի առաջին կեսին կորցրել է անվտանգության և պաշտպանության ոլորտներում ծառայություն իրականացնող 38 զինծառայողի:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Զինծառայողներից 16-ը մահացել է մարտական, 22-ը` խաղաղ պայմաններում:

Կասպյան ռազմական ինստիտուտի հաղորդմամբ` զինծառայողներից 16-ը մահացել է հայ-ադրբեջանական սահմանին, 3-ը՝ հիվանդության պատճառով, 4-ը ինքնասպան են եղել, 2-ը դարձել են դժբախտ պատահարի զոհեր, 7-ը մահացել են անհայտ պայմաններում, 3-ը՝ սպանվել զինծառայող ընկերների կողմից:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը զոհվածների և վիրավորների վերաբերյալ որևէ վիճակագրություն չի հրապարակել:

դիտվել է 87180 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի