Երևան
21 / Օգոստոս / 2017

Հուլիսի 7-8-ից ջերմաստիճանը սևծովյան ցուրտ ճակատի պատճառով 8-10 աստիճան կնվազի և կհասնի +32-ի. Գագիկ Սուրենյան. Tert.am

Հուլիսի 7-8-ից սկսած Հայաստանում ջերմաստիճանը էականորեն կնվազի՝ 7-8, ընդհուպ մինչև 10 աստիճանով՝ մի քանի օր շարունակ, այս ընթացքում կլինեն նաև անձրևներ:

Այս մասին Tert.am -ին հայտնեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ նշելով, որ եղանակը կցրտի Սև ծովից եկող մթնոլորտային ցուրտ ճակատի պատճառով:

«Մի 3-4 օր այսպիսի եղանակ կլինի, հետո նորից կշոգի»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Նշենք, որ այսօր նրա կանխատեսումների՝ Երևանում և Արարատյան դաշտում գրանցվելու է +40 աստիճան ջերմաստիճան: Գագիկ Սուրենյանը նկատեց, որ իր կանխատեսումը կիրականանա և ժամը 17-18-ին կարձանագրվի «խոստացված» +40-ը:

Մանրամասները՝ Tert.am-ում։

դիտվել է 71817 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը