Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Ադրբեջանին թողել են ամենավատը

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը տեղի կունենա հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին, ավելացնելով, որ այդ օրը տեղի կունենա ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը:
Ադրբեջանն արդեն համաձայնել է հանդիպմանը, կրկին առաջ քաշելով «սուբստանտիվ» բանակցությունների գաղափարը: Սակայն Հայաստանը, երեւում է, ունի այլ օրակարգ:
Ավելի վաղ, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, խոսելով առաջիկա բանակցությունների մասին, հստակեցրել էր հարցերի շրջանակը, որոնք կարող են քննարկվել: Միեւնույն ժամանակ, նա ասել է, որ կարգավորման բանակցությունների վերսկսում պետք չէ սպասել: Նրա խոսքով, քանի դեռ շփման գծում կրակում են, բանակցություններ չեն կարող լինել: Իսկ հրադադարը կարելի է տարբեր կերպ պահել՝ կամ համաձայնություն կնքելով, կամ զսպման կոշտ միջոցներ ձեռնարկելով: Ամեն դեպքում, դա ժամանակ է պահանջում, ասել է նա:
Պետք է ենթադրել, որ Հայաստանն առաջարկում է չհարձակման ինչ որ համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ, որպես բանակցության վերսկսման նախապայման: Զուգահեռ Հայաստանը մտադիր է հասնել սահմանին չհարձակման երաշխիքների հաստատմանը, համաշխարհային կենտրոնների աջակցությամբ:
Ադրբեջանը չի ցանկանում ստորագրել չհարձակման համաձայնագիր եւ կոչ է անում անմիջապես անցնել բանակցություններին, որոնց էությունը հայկական կողմից տարածքային զիջումներն են «խաղաղության» դիմաց: Այսինքն, Ադրբեջանը պատրաստ է չհարձակման պայմանագիր ստորագրել միայն հայկական կողմից տարածքային զիջումների պայմանով:
Երեւանը դիտարկո՞ւմ է նման տարբերակ: Դատելով հայկական ղեկավարության հայտարարություններից, Երեւանը պնդում է առանց նախապայմանների չհարձակման համաձայնագրի ստորագրումը:
Բաքուն առայժմ նման մտադրություն չի ցուցաբերում, այդ թվում՝ շփման գծում զսպման մեխանիզմների տեղակայման հարցում:
Ադրբեջանը նման իրավիճակում շատ քայլեր չունի՝ ստորագրել հակամարտության ու ստատուս քվոյի «սառեցման» համաձայնագիրը, վերսկսել պատերազմը, կամ էլ ժամանակ ձգել, շարունակելով սպառազինության գնումները:
Սակայն, ինչպես ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը, սպառազինության մրցավազքը պարտադիր չէ, որ հանգեցնի պատերազմի:

http://www.lragir.am/index/arm/0/comments/view/156589

դիտվել է 115035 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի