Երևան
16 / Հուլիս / 2019

Այսօր չմոռանաք համբուրել

Այսօր համբույրի համաշխարհային օրն է։

Հին Բաբելոնում եթե կնոջը տեսնում էին համբուրվելուց, ապա նրան սպառնում էր ականջահատում, իսկ տղամարդը կարող էր կորցնել վերին շուրթը, իսկ Նեապոլում հրապարակային համբուրվելու դեպքում սպառնում էր մահապատիժ:

Երբ տղամարդը կարողանում է լավ համբուրվել` հրաշալի է, սակայն նույնքան կարևոր է, երբ կինն է հաճելի համբուրվում: Համբույրը երկկողմանի հաճույքաբեր, բուռն գործընթաց է, որը պետք է վայելել ինքնամոռաց:
Կրքով լի համբույրի ընթացքում մարդու դեմքի 29 մկաններն աշխատում են, որը լավ միջոց է կնճիռների դեմ պայքարելու համար: Ավստրիայի գիտնական Ուլֆ Բեմինգը պնդում էր, որ համբույրը կարող է փոխարինել անգամ պատվաստումներին: 
Հատկանշական է, բայց ևս ապացուցված փաստ, որ համբուրվելու ընթացքում մարդու ուղեղը «ցավազրկող» նյութ է արտադրում, այդ իսկ պատճառով թեթև ցավեր ունենալիս համբուրն ուղղակի իմաստով կարող է բուժել:
Սովորաբար, մարդը մեկ րոպեյի ընթացքում շնչում-արտաշնչում է քսան անգամ, իսկ ահա համբուրվելիս այդ թիվը կրկնապատկվում է, հետևաբար թթվածնի ներհոսքն ավելանում է թոքերում, ինչը կրկին օգտակար է:

Կրքոտ, անձկալի համբույրի ընթացքում արտադրվում է երջանկության հորմոնը, որն իր հերթին չեզոքացնում է սթրեսի հորմոնը, այդ իսկ պատճառով համուրիր ինձհամբուրվել սիրող մարդիկ լավատես են: Իսկ, ահա նրանք, ովքեր ուզում են նիհարել, հարկ է, իմանան, որ կրքոտ, խելքահան անող համբույրի երկու րոպեի ընթացքում օրգանիզմում այրում է երկու կիլո կալորիա:

Ի դեպ, ամենաերկար համբույրը տևել է 17 օր, 10 ժամ և 30 րոպե, որից հետո սիրահար զույգերը վերակենդանացման բաժնում են հայտնվել:

Հ.Գ.Համբույրի ողջ մոգությունը կայանում է նրանում, երբ դա արվում է միայն սիրելի անձնավորության հետ և ճիշտ տարիքում:

 

դիտվել է 27996 անգամ

Ելակետ լրատվական գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվական գործակալությունը Մոսկվա-ում

EXCLUSIVE. Ինչպես ընտրվեց հայ «Միսս Աշխարհի» մասնակիցը․ Տեսանյութ

Նկարահանել է սեփական խախտումն ու դրել համացանցում. Արսեն Թորոսյանի խոստովանությունը (տեսանյութ)

Ովքեր են հայ հայտնիների պրոդյուսերները

Նոր բիզնես՝ պետական համակարգում. 60 մլն դրամի հասնող փաթեթը դարձել է խնդրո առարկա

Արտ-Լանչ ընկերության հիմադիրը՝ կնոջ դերի, բիզնեսում հաջողելու և մի շարք այլ կարևոր հարցերի մասին

Ամերիաբանկը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գլխավոր գործընկերն է