Երևան
23 / Օգոստոս / 2017

«Ոսկե Ծիրան». Հայկինոյի փառքի ճեմուղին համալրեցին Ֆրունզե Դովլաթյանի, Սերգեյ Իսրայելյանի և Յուրի Երզնկյանի աստղերը

Մայրաքաղաքի ամենավառ իրադարուձույթյունների մեկի՝ «Ոսկե Ծիրան» 14-րդ երևանյան միջազգային կինոփառատոնի պաշտոնական մեկնարկը տրված է: Երկրի մշակութային կյանքի ամենավառ տոներից մեկն իր շուրջ է հավաքել համաշխարհային ու հայկական կինոյի երիտասարդ և ավագ սերնդի տաղանդավոր ու մշակութաստեղծ անհատներին: Աննախադեպ 1100 հայտերից ընտրված 47 ֆիլմեր կպայքարեն հիմնական երեք մրցութային ծրագրերում: «Ոսկե Ծիրան» փառատոնի կարմիր գորգի վրա այս տարվա ամենավառ աստղերից մեկը բրիտանացի օսկարակիր ռեժիսոր Հյու Հադսոնն է: Նա է գլխավորում խաղարկային ֆիլմերի ժյուրին: 

Իսկ մինչ երևանյան կինոմարաթոնի պաշտոնական բացման արարողությունը, Շարլ Ազնավուրի հրապարակում գտնվող հայկինոյի Փառքի ճեմուղում՝ ընտանիքի անդամների, կինոսերների, լրագրողների ու պետական այրերի մասնակցությամբ բացվեցին սովետական կինոյի երևելիներ՝ ռեժիսորներ Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և օպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակը հավերժացնող պատվո աստղերը:

«Նրանց պայծառ երևակայությամբ ֆիլմերը, վառ կերպարները ևս մի քանի սերունդների հիշողության մեջ կմնան: Այդ ռեժիսորների կինոնկարների շնորհիվ կարողացանք ձևավորել այն սերունդը, որն ի վիճակի եղավ կառուցել ու շենացնել մեր անկախ հայրենիքը»,- նշեց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր, կինոգետ Դավիթ Մուրադյանի խոսքով` կինոն վերացական բան չէ, կինոն մարդիկ են: «Մեր մուտքը կինոարվեստ զուգադիպեց այդ մեծանուն աստղերի գործունեության տարիների հետ: Ուստի մենք դաստիարակվեցինք և մեր գեղարվեստական ճաշակը ձևավորեցինք նրանց ազդեցությամբ: Հենց այդ կինոռեժիսորները ստեղծեցին այն հայկական կինոարվեստը, որն այսօր մեր հպարտությունն է և մինչև օրս սիրված բոլոր սերունդների կողմից»,- եզրափակեց նա:

դիտվել է 2618 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը