Երևան
21 / Օգոստոս / 2017

«Ոսկե ծիրան». Երևանյան կինոտոնն իր հունի մեջ է...

Երևանը շնչում է կինոյով: «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի երկրորդ և երրորդ օրերը բավականին հագեցած էին բազմաբովանդակ մշակութային իրադարձություններով: Ձևավորված ավանդույթի համաձայն, օրն սկսվեց լրագրող-հեղինակ հանդիպումների շարքով, որի ընթացքում Հայկական համայնապատկեր մրցութային ծրագրի մասնակիցները, մասնավորապես՝ Լևոն Մինասյանը («Բրավո, վիրտուոզ»), Գոռ Մարգարյանը («Ջրագրություն»), Գրիգոր Պողոսյանը («Ուր ենք գնում») Սոնա և Մարինե Քոչարյանները («Մուրատ»), Փանոս Աբրահամյանը («Օտարականը»), Աշոտ Մկրտչյանը («Օրիժին») և Վահե Խաչատրյանը («Լույսի շողեր») ներկայացրին իրենց աշխատանքները, ներաշխարհը, հեղինակային գունապնակը: Այդ օրը՝ հուլիսի 10-ին, մեկնարկեց նաև Հայ-թուրքական կինոպլատֆորմի մեկնարկը: Ներկայացվեց ժյուրիի կազմը և մասնակիցները:

Օրվա երկրորդ կեսին, ռուսաստանցի հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Բորիս Խլեբնիկովը Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում հանդես եկավ վարպետության դասով, իսկ երեկոյան ցուցադրվեց վերջինիս «Առիթմիա» բժշկական մելոդրաման ֆիլմերը, որի գործադիր պրոդյուսերը հայազգի Ռուբեն Դիշդիշյանն է: 

«Լեհական կինոյի օրը» բացվեց Անջեյ Վայդայի վերջին՝ «Հետպատկերներ» կինոնկարի ցուցադրությամբ: Լեհական կինոյի մեծ վարպետն անցած տարի 90 տարեկանում հեռացավ կյանքից: Այս ֆիլմի ցուցադրությունով և նրան «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնմամբ հարգանքի տուրք մատուցվեց նրա հիշատակին: Ելույթներով հանդես եկան Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը:

Ավելի ուշ կինոդիտումները շարունակվեցին Պողոսյան պարտեզներում: Կինոսերները դիտեցին Ջիմ Ջարմուշի «Gimme Danger» և Վարդան Հովհաննիսյանի «Թոմ Քաթինա» ֆիլմերը: Կինոտոնի երկրորդ օրն ամփոփվեց The Club-ում` կեսգիշերային հանդիպմամբ:

 

Հուլիսի 11-ը՝ փառատոնային երրորդ օրը բացվեց Հայ-թուրքական կինոպլատֆորմի նախագծերի ներկայացմամբ, որին հաջորդեցին մամուլի ասուլիսները. Պետր Լոմը և Կորինե վան Էգեռաթը («Բիրմայական պատմությունների ժողովածու», Վավերագրական մրցույթ), Բեգո Մ. Սանտյագոն («Ժամանակի միջով», Վավերագրական մրցույթ), Գիորգի Օվաշվիլին և Հուսեյն Մահջուբը («Խիբուլա», Խաղարկային մրցույթ), Զեքի Դեմիրքուբուզը («Անթեղ», Խաղարկային մրցույթ) լրագրողների հետ զրուցեցին իրենց հեղինակած գործերի շուրջ: 

Այնուհետև Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) դահլիճում վարպետության դասով հանդես եկավ կինոռեժիսոր Իլդիկո Էնյեդին: Իսկ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում իր փորձը լսարանին փոխանցեց գերմանացի կինոռեժիսոր Ֆրեդ Քելեմենը:

Երեկոյան «Մոսկվա» կինոթատրոնում շարունակվեց «Երևանյան պրեմիերա» ծրագիրը, որի շրջանակներում ցուցադրվեցին Իլդիկո Էնյեդիի «Մարմնի և հոգու մասին», Լավ Դիասի «Հեռացած կինը» և Կիմ Կի-դուկի «Ուռկանը» կինոնկարները:

Փառատոնային երրորդ օրը նշանավորվեց նաև Ռոտերդամի միջազգային կինոփառատոնի ծրագրի բացմամբ. ցուցադրվեց Սանալ Կումար Սասիդհարանի «Ցանկալի Դուրգան» ֆիլմը: Հարգանքի տուրք մատուցվեց հայ կինոռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ երջանկահիշատակ Ռուբեն Գևորգյանցի հիշատակին: Ցուցադրվեց կինոռեժիսորի «Բարի հետք» ֆիլմը:

Ավելի ուշ կինոդիտումները շարունակվեցին Պողոսյան պարտեզներում: Կինոսերները դիտեցին Տատյանա Դանիելյանցի «Վեց երաժիշտ քաղաքի ֆոնին» և Վարդան Հովհաննիսյանի «Ջամիլա Աֆղանի» ֆիլմերը:  Կինոփառատոնի երրորդ օրը կրկին ամփոփվեց The Club-ում:

դիտվել է 1808 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը