Երևան
25 / Սեպտեմբեր / 2017

Դմիտրի Դվորնիկով. «Անհնար է հանդուրժել ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում զոհվող հայ զինվորների մասին գույժը»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս րոպեներին Եվրոմիության մայրաքաղաք Բրյուսելում ընթանում է չափազանց կարևոր մի հանդիպում. ՀՀ և Ադրբեջանի արտգործնախարարները նստել են բանակցությունների սեղանի շուրջ ու կրկին փորձում են քննարկել ԼՂՀ արդեն տասնամյակներ ձգձգվող հիմնախնդրի հնարավոր հանգուցալուծման տարբերակները: Այս առիթով Tert.am-ը զրուցել էր հրապարակախոս, Միջազգային իրավունքի ռուսական ասոցիացիայի անդամ Դենիս Դվորնիկովի հետ, ով ընդգծեց, որ ըստ էության, Էլմար Մամեդյարովը կարող է քննարկել կոմպրոմիսներ, սակայն նրան բաժին է հասել «խոսող գլխի» դերը:

«Դժվար չէ հասկանալ կորուստներից հոգնած հայերի զգացմունքները, որոնք տարիներ շարունակ առաջնորդվում են պաշտպանվողի ռազմավարությամբ, բայց այսօր ստիպված են գնալ ավելի կտրուկ քայլերի, այդուհանդերձ զերծ մնալով որևէ գործողություններից, որոնք կբերեն կոնֆլիկտի էսկալացիայի նպատակ», - նշել է փորձագետը:

Իր խոսքով, եթե մի քանի տարի առաջ հրամայված էր չպատասխանել Ադրբեջանի կողմից սանձազերծված պրովոկացիաներին, ապա այսօր՝ անհնար է հանդուրժել ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակում զոհվող հայ զինվորների մասին գույժը. համբերության բաժակը լցվել է. «Ցավոք, ադրբեջանական կողմը հրաժարվում ականջալուր լինել հակամարտության խաղաղ հանգուցալուծման կոչերին, մասնավորապես, բացէիբաց բանի տեղ չեն դնում ՌԴ ԱԳՆ հայտարարություններին», - նշել է փորձագետը:

դիտվել է 3761 անգամ

Այս թեմայով

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի