Երևան
23 / Օգոստոս / 2017

Ինչո՞ւ էր լռում Վարդապետը

«Ոսկե Ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի խաղարկային ֆիլմերի մրցույթի շրջանակներում, հուլիսի 12-ին, «Մոսկվա» կ/թ ցուցադրվեց անվանի կինոռեժիսոր Վիգեն Չալդրանյանի «Վարդապետի լռությունը» հոգեբանական թրիլլերը: Դիպաշարի հիմքում Կոմիտասի Մեծ Լռությունն է եղերական 1915-ից հետո...

Ռեժիսորն, իհարկե, ներկայացման կարիք չունի: Նրան ճանաչում են բոլորը. իր մասին խոսում են կամ լավը, կամ ոչինչ: Այդուհանդերձ, նա, հայկական կինոյի արդի շրջանի ամենավառ ու տարբերվող գործիչներից է, ով իր ստեղծագործություններում հանդգնում է խոսել այն ամենի մասին, ինչը անտանելի է կամ մերժելի, թեմաներ, որոնց մասին հարկ ենք համարում լռել. ռեժիսորը դա անում է նրբանկատորեն:

Չալդրանյանը չի սիրում խոսել իր ֆիլմերի մասին, քանզի դրանք ինքնուրույն օրգանիզմ են, ի զորու երկխոսել՝ առանց հեղինակի միջնորդության. «Ֆիլմի մասին ոչինչ չեմ ասի: Այնտեղ ամեն ինչ ասված է», - ընդգծեց է արվեստագետը ցուցադրությունից րոպեներ առաջ:

Թեև կինոգործչին տարիներ շարունակ տանջում է լռության ֆենոմենը, այնումենայնիվ, հենց դա է մտածող հանդիսատեսին խորհելու նյութ փոխանցում: Բացառություն չէ նաև «Վարդապետի լռությունը», որում Կոմիտաս մեծության դրաման է, վերջինիս մթագնած հոգին՝ ցնորված աշխարհի ֆոնին: Ֆիլմում մենք զուգահեռներ ենք տեսնում խավար անցյալի ու մշուշոտ ներկայի՝ մերօրյա կյանքի հետ՝ իր խնդիրներով, խելագարներով, վայրիվերումներով, ու Վարդապետի ճնշող լռությամբ:

Դրան գումարած մեծանուն երաժշտի թախծոտ աչքերը համառորեն ստիպում էին ընդունել ահասարսուռ մի փաստ՝ 101 տարվա վաղեմության եղեռնագործությունից և ոչ մի դաս չքաղեցին նախորդները, իսկ վերջին մի քանի տարվա սոցիալ-քաղաքական ալիքի առաջանարտիկ երիտասարդների ըմբոստության ձայնը, փաստորեն եկավ ապացուցելու, որ ժամանակն է կոտրել դարավոր լռությունը, ոտքի ելնել ներքին և արտաքին թշնամու դեմ և վերջին անգամ պատասխան տալ հայրերի գործած սխալների համար...    


Դերերում՝

Էդգար Նովենց՝ Վարդան Մկրտչյան

Սոնա՝ Անի Ղազարյան

Կոմիտաս՝ Արտո Խաչատուրյան, Վաչե Շարաֆյան, Գռաֆսեր

Սցենարը՝ Վիգեն Չալդրանյանի, մասնակցությամբ՝ Ռուբեն Հովսեփյանի

Բեմադրող օպերատոր՝ Արթուր Ուստյան

Բեմադրող նկարիչ՝ Վիգեն Չալդրանյան

Երաժշտությունը՝ Կոմիտասի, Կլոդ Դեբյուսիի, Ավետ Տերտերյանի

Բանաստեղծությունները՝ Սոնա Վանի

Զգեստները՝ Մերի Սարգսյանի, Կարինե Բաստաջյանի

Հետարտադրության համակարգող՝ Վահան Հովհաննիսյան

Հնչյունային ռեժիսորներ՝ Արման Ավետիսյան, Տիգրան Կուզիկյան

Գործադիր պրոդյուսեր՝ Սահականուշ Սահակյան

Պրոդյուսերներ՝ Վիգեն Չալդրանյան, Գևորգ Գևորգյան, Կարեն Ղազարյան

Բեմադրող ռեժիսոր՝ Վիգեն Չալդրանյան 

դիտվել է 3792 անգամ

Այս թեմայով

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը