Երևան
23 / Օգոստոս / 2017

«Ոսկե Ծիրան». Օսկարակիր բրիտանացի ռեժիսորը՝ «Փարաջանովյան թալեր»-ի մրցանակակիր

«Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնի չորրորդ օրն ազդարարվեց «Ստեղծարար Եվրոպա» համաժողովի մեկնարկով: Ելույթով հանդես եկավ ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Առավոտյան մամլո ասուլիսների ժամանակ իրենց ֆիլմերը ներկայացրին Մոհամադ Ռասուլոֆը «Անկաշառը», (Խաղարկային մրցույթ), Սանալ Կումար Սասիդհարանը և Շաջի Մաթյուն «Ցանկալի Դուրգան», (Խաղարկային մրցույթ), Սերդար Oնալը («Դերդո մայրիկը և ընկուզենին» և Մարի Դյումոռան «Բելինդա», (Վավերագրական մրցույթ):
Օրվա երկրորդ կեսին Կիրիլ Ռազլոգովի մասնակցությամբ կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում՝ «Հայաստանը ԽՍՀՄ կինոարտադրության կառուցվածքում և հետխորհրդային շրջանում» թեմայով:

Այնուհետև ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում վարպետության դասով հանդես եկավ ռեժիսոր Թոմ Ֆասարթը:

«Մոսկվա» կինոթատրոնում հարգանքի տուրք մատուցվեց կինոռեժիսորներ, Ֆրունզե Դովլաթյանի, Յուրի Երզնկյանի և կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանի հիշատակին:
Այնուհետև Հյու Հադսոնի «Ալտամիրա» ֆիլմի ցուցադրությամբ բացվեց «Բրիտանական կինոյի շաբաթ» ծրագիրը: Ռեժիսորը պարգևատրվեց «Փարաջանովյան թալեր» մրցանակով:

«Երևանյան պրեմիերա» ծրագրի շրջանակում «Մոսկվա» կինոթատրոնում ներկայացվեցին Գրիգոր Հարությունյանի «Ծերունին և քաղաքը», Ֆրանսուա Օզոնի «Երկդիմի սիրեկանը», Հոն Սան-սուի «Հաջորդ օրը» կինոնկարները: Ժան-Պիեռ Մելվիլի վերջին ֆիլմերից մեկը՝ «Կարմիր շրջան»-ը բացեց «Ֆրանսիական կինոյի օր»-ը:

Ավելի ուշ կինոդիտումները շարունակվեցին Պողոսյան պարտեզներում, ներկայացվեցին Փոլ Ֆիգենի «Որտեղ ես մտադիր լինել» և Անդրեյ Լոշակի «Ֆարթուն Ադան եւ Իլվադ Էլման» ֆիլմերը:

Չորրորդ օրը ամփոփվեց The Club-ում` կեսգիշերային հանդիպմամբ:

դիտվել է 773 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը