Երևան
23 / Օգոստոս / 2017

Ռուս-հայկական կոլեկտիվ անվտանգություն. խորհրդային բանակի ստվե՞րը... Yelaket.am

Yelaket.am-ը գրում է. 

Գաղութատիրական ամբիցիաներ 

Խիզախ հայ զինվորը ռուս զինակցի օգնության կարիքը չունի: Հայ զինվորը իր զորու է պաշտպանել հայրենիքը ոտնձգություններից ու անառիկ պահել սահմանը: Խնդիրը բնավ հակառուսականության չէ. պարզապես Հայաստանը չպետք է շարունակաբար կուլ գնալ ռուսական ռազմական և գաղութատիրական ամբիցիաներին: Իսկ այդ կոլեկտիվ անվտանգություն կոչվածը՝ խորհրդային բանակի ստվերն է, կախված Անդրկովկասի վրա:

Պաշտոնական ծանուցում

«РИА Новости» փոխանցմամբ, այսօր ՌԴ Պետդուման վավերացրել է դեռևս 2016 թ. նոյեմբերի 30-ին Մոսկվայի և Երևանի միջև կնքված համաձայնագիրը, որով կողմերը պարտավորվում են ստեղծել հայ-ռուսական միավորված զինված ուժեր:

Միավորված զինված ուժերը 

Հայ-ռուսական համաձայնագիրը և կից փաստաթղթերը կոնկրետացնում են տվյալ ռազմական միավորի առաքելությունը, ձևավորման կարգը, զինումը ու ուժի կիրառումը և տեղակայման տարածքը: Միավորված զինված ուժերը վերահսկելու են Անդրկովկազը: Զինված ուժերի կազմը փոփոխվելու հինգ տարին մեկ, կադրերը նշանակվելու են տվյալ երկրների շտաբի պետերի հրամանով: 

Ամփոփում

Ինչպես արդեն նշեցինք, խիզախ հայ զինվորը ռուս զինակցի օգնության կարիքը չունի: Բայց եթե այս նախաձեռնությունը ուղղված է միայն տարածաշրջանային անվտանգությանը և չի Հայաստանի Հանրապետության ռազմա-քաղաքական օրակարգի մեջ քիթը մտցնելու փորձ չէ, ապա ողջունելի է այն փաստը, որ Ռուսաստանը հենց Հայաստանին է տեսնում ռազմական միավորման համահիմնադիր, այլ ոչ թե ստրատեգիկ թշնամուն... 

դիտվել է 19365 անգամ

Այս թեմայով

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը