Երևան
25 / Սեպտեմբեր / 2017

«Ոսկե Ծիրան». Աղմուկ հանած «Սպի» ֆիլմի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի նոր թրիլլերը՝ Երևանում. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է.

Ամառային մայրաքաղաքի ամենավառ իրադարձություններից մեկը՝ «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոն հատում է իր սահմանագիծը: Արդեն երկու օրից պարզ կդառնա, թե որ ֆիլմերն են առավել հուզել կինոսեր հասարակությանը, ժյուրիներին, կինոտեսաբաններին: Իսկ մինչ այդ հայ և եվրոպացի մասնագետները շարունակում աշխատել «Ստեղծարար Եվրոպա» համաժողովի շրջանակներում:

Ավանդույթի համաձայն, փառատոնի չորորդ օրը, մրցութային անվանակարգերում ներակայաված հեղինակները հանդիպեցին լրագրողների հետ, խոսեցին հանդիսատեսի և իրեն ֆիլմերի, հեղինակային աշխարհահայացքի մասին: Մամուլի ասուլիսով հանդես եկավ նաև ռեժիսոր Վիգեն Չալդրանյանը («Վարդապետի լռությունը», Խաղարկային մրցույթ), խոսելով, մասնավորապես, այդ ժապավենի ու դրա շուրջ ծագած սկանդալի մասին: 

Այդ օրը, հուլիսի 12-ի երեկոյան, փառատոնի շրջանակներում, մեկնարկեց ավանդական «Գերմանական կինոյի օր» արտամրցութային ծրագիրը, որի բացումը ազդարարեց ՀՀ-ում ԳԴՀ դեսպան Հայաստանում Գերմանիայի լիազոր դեսպան Մաթիաս Կիսլերը, իր խոսքում երախտագիտություն հայտնելով փառատոնի կազմակերպիչներին կինոյի այս հրաշալի տոնը կազմակերպելու համար. «Այս անգամ ընտրել ենք գերմանացի ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Անէությունից» հոգեբանական թրիլլերը, որը ներկայացված է եղել այս տարվա Կաննի կինոփառատոնի մրցութային անվանակարգում: Այստեղ ֆիլմը արտամրցութային է, բայց Երևանյան պրեմիերայի շրջանակներում», - եզրափակեց դեսպանը:

Ի դեպ, թուրքական ծագմամբ գերմանացի կինոռեժիսոր Ֆաթիհ Աքինը հայաստանյան լայն հանիսատեսին հայտնի է 2015թ. հայոց ցեղասպանության հետևանքների մասին պատմող «Սպի» արկածային դրաման, որի պատճառով իսկական վայնասուն էր բարձրացել Թուրքիայում՝ ոչ մի այն տաբու հանդիսացող թեմայի, այլև ռեժիսոր թուրքական ծագման և թուրքական կինընկերության ներգրավվածության պատճառով:

«Անէությունից» հոգեբենական թրիլլերը շարունակում է ռեժիսորի սոցիալ-քաղաքական հետազոտությունների թեման. այս անգամ նա խոսում է Գերմանիայի և առհասարակ, ամբողջ աշխարհի պատուհաս դարձած նեո-նացիզմի, եվրոպական տոլեռանտության ֆոնին՝ ազգայնամոլական հանցագործությունների, այդ երկրի նացիստական անցյալի հանդեպ ունեցած բնակչության թաքուն ամոթի, խառնամուսնությունների, մշակույթների բախման մասին: 

Իրեն բնորոշ ծանր դիպաշարի, պատկերային համաչափությունից շեղված, անձրևոտ կադրերում գերիշխող ցավը ու կորստի մոլեռանդ զգացումը, երկու ժամից ավել հանդիսատեսին գամված պահեց էկրանին, մինչև վերջին շրջադարձը: Ռեժիսորն ու իր ստեղծագործական խումբը խփել են նշանակետին ու պետական արդարադատություն-խղճի վրեժ շաբլոնային բախմանը թարմ ու անկանխատեսելի շղարշով պատել:  

Հ.Գ. ֆիլմի աստղ, գեղեցկադեմ, հետաքրքրիր դերասանական գունապնակով օժտված Դայան Քրյուգերը ստացել է Կաննի Ոսկե արմավանի՝ լավագույն դերասանական խաղի համար:

Սինոփսիս

 

Պայթյունի հետևանքով ամուսնուն և որդուն կորցնելուց հետո Կատյայի կյանքը կործանված է: Սուգին և անարդարության զգացողությանը հաջորդելու է գալիս վրեժը: 

Միքայել Մարգարյան

դիտվել է 1414 անգամ

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի