Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Ով է կանգնեցրել պատերազմը

Lragir.am-ը գրում է.
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում ասել է, որ 2016 թ. ապրիլյան պատերազմը դադարեցվել է ՌԴ-ի շնորհիվ։
«Ինձ զանգահարել է ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն։ Նա նշել է, որ այդ «գործը» պետք է վերջացնել` երկրի ղեկավարությունն այդ մասին խոսելու է։ ՌԴ ԳՇ պետ Վալերի Գերասիմովը զանգահարել է մեր ԳՇ պետին», ասել է նա։ Հետո պարզվել է, որ Հայաստանն ուզում էր օգտվել իրավիճակից ու անցնել հակահարձակման:
Հիշվում է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը պատերազմի օրերին հայտարարեց, որ պատրաստ է դադարեցնել կրակը, եթե հայերը կանգ առնեն եւ առաջ չգնան: Դա այն պահն էր, երբ հայկական բանակը կանգնեցրել էր Ադրբեջանի հարձակումը եւ անցել հակահարվածի: Եթե Հայաստանը կրակը դադարեցնելու համար դիմած լիներ Մոսկվային, արդյոք Ալիեւը նման հայտարարություն կաներ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

դիտվել է 173880 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի