Երևան
25 / Սեպտեմբեր / 2017

Իջևանի բժշկական կենտրոնում նորածին է մահացել

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Իջևանի բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ։ 2017թ.-ի հուլիսի 14-ին Իջևան քաղաքի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ դուստրը 2017թ.-ի հուլիսի 14-ին ծննդաբերել է «Իջևան ԲԿ» ՓԲԸ-ի ծննդատանը, որից ժամեր անց բժիշկները հայտնել են, որ նորածինը մահացել է: Դեպքի առթիվ 2017թ. հուլիսի 15-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով։ Բժշկական կենտրոնից առգրավվել են անհրաժեշտ բժշկական փաստաթղթերը և նորածնի մահվան ու քրեական գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք այլ հանգամանքներ պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Քրեական գործով կատարվել են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ: Նախաքննությունը շարունակվում է:

ՀՀ քննչական կոմիտե

 

դիտվել է 14455 անգամ

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի