Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Yandex-ի տնօրենի հայ լինելու պատճառով Ադրբեջանը խզում է կապերը ընկերության և Uber-ի հետ

Ռուսաստանյան Yandex.Taxi-ի և Uber-ի ծառայությունների միավորման արդյունքում ձևավորված ընկերությունը, որի տնօրենն է հայազգի Տիգրան Խուդավերդյանը, պետք է աշխատի Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի և Ղազախստանի տարածքում: Սակայն Ադրբեջանը նոր ընկերության տնօրենի հայ լինելու պատճառով խզում է կապերը Yandex-ի և Uber-ի հետ: Ինչպես տեղեկացնում է Արմենպրեսը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Այն դեպքում, եթե Yandex-ի և Uber-ը միավորած ծառայությունները ղեկավարվեն Հայաստանի որևէ քաղաքացու, կամ էլ ազգությամբ հայի կողմից, Ադրբեջանը միավորման արդյունքում ստեղծվելիք նոր ընկերության հետ այլևս չի համագործակցի և կխզի բոլոր կապերը»,- լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է Բաքվի տրանսպորտային գործակալության մամուլի խոսնակ Մայիս Ագիևը:

դիտվել է 7397 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի