Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Դիետա` ըստ Կենդանակերպի նշանների

168.am/Ձմեռվա ընթացքում մարդիկ մի փոքր գիրանում են: Մինչև ամառ բոլորս ցանկանում ենք լավ տեսքի գալ, և աստղագուշակները գիտեն, թե ինչպես դա անել:

Խոյ
Սահմանափակեք սուրճը և ալկոհոլը, իսկ թեյերից նախընտրությունը տվեք կանաչին: Կազմվածքը բարելավելու համար ավելի շատ կերեք նեխուր, մաղադանոս, սամիթ, կաղամբ և կիտրոն:

Ցուլ
Անպայման զբաղվեք ֆիզիկական վարժություններով. առանց դրա Դուք չեք հասնի ցանկալի արդյունքի: Ձեզ անհրաժեշտ են A և E վիտամիններ և մեծ քանակությամբ ջուր: Մարսողության վրա դրական ազդեցություն կունենա տոմատը:

Երկվորյակներ
Նախաճաշին օգտագործեք տարբեր չրերով մյուսլի: Սև սալորը, ծիրանաչիրը և չամիչը ոչ միայն կդառնան քաղցրի առողջ փոխարինող, այլ նաև դրական ազդեցություն կունենան նյարդային համակարգի վրա: Օգտագործեք ավելի շատ կանաչ խնձոր և զբաղվեք լողով կամ վազքով:

Խեցգետին
Ձեր ընտրությունը կանգնեցրեք ընկույզի և ծովային ձկների վրա և աշխատեք խուսափել շատ ածխաջուր պարունակող մթերքներից: Եթե Դուք շատ օգտագործեք կաղամբ, վարունգ և դդում, ապա անպայման հոյակապ տեսք կունենաք:

Առյուծ
Ուժերի արագ վերականգնման համար Ձեզ անհրաժեշտ է թուզ և խաղող: Առողջության և կազմվածքի համար օգտակար են զեյթունը և ցիտրուսային մրգերը, բայց պարտադիր չէ հրաժարվել խավիարից և պաշտետներից:

Կույս
Միսը մասնակիորեն փոխարինեք բուսական ծագում ունեցող սպիտակուցներով. ավելի շատ ընդեղեն օգտագործեք: Օգտակար կլինեն կաթնամթերքը և կաթի հիմքով պատրաստված շիլաները: Կազմակերպեք օրեր` սնվելով միայն մածունով և մրգերով:

Կշեռք
Կարող եք դառնալ բուսակեր և հրաժարվել մսից ընդհանրապես կամ ուղղակի օգտագործեք այն շատ քիչ քանակներով: Աշխատեք քիչ օգտագործել նաև համեմունքներ:

Կարիճ
Ձեզ սննդի հիմքը կարող են կազմել ծովամթերքները: Դրանք շատ օգտակար են Ձեզ համար: Կազմվածքը բարելավել կօգնեն վիտամիններ B-ն, C-ն և E-ն, իսկ ահա թունդ ալկոհոլ, խոզի միս և տապակած կերակուր օգտագործեք որքան հնարավոր է՝ քիչ:

Աղեղնավոր
Արտիճուկը և բրյուսելյան կաղամբը կարող են դառնալ ստանդարտ խավարտի լավ փոխարինողներ: Ընդհանրապես կանաչ համեմունքները և բանջարեղենը շատ լավ կլինեն Ձեզ համար: Վատ չի լինի ավարտել ճաշը կամ ընթրիքը մի բաժակ գինիով: Ինչքան հնարավոր է՝ շատ քայլեք:

Այծեղջյուր
Առողջության և կազմվածքի համար օգտակար կլինեն սեխը, ձմերուկը, խաղողը և այն մրգերն ու բանջարեղենը, որոքն հարուստ են հեղուկով: Սահմանափակեք մարինադները և հացաբուլկեղենը, քանի որ դրանք կարող են վնասել ոչ միայն Ձեր քաշին, այլ նաև առողջությանը:

Ջրհոս
Աշխատեք սննդի մեջ ավելի շատ օգտագործել ընդեղեն և միրգ, հատկապես՝ նուռ և խնձոր: Որպես խավարտ՝ ավելի շատ օգտագործեք հնդկաձավարի շիլա: Օգտագործեք մեծ քանակով կանաչեղեն:

Ձկներ
Վարսակի փաթիլները Ձեզ բավարար ուժ կտան և կլինեն շատ ավելի առողջարար, քան, օրինակ, մակարոնը: Աշխատեք ավելի շատ օգտագործել ծովամթերք և նույնիսկ ծովային կաղամբ: Մրգերից և բանջարեղենից ավելի շատ օգտագործեք սեխ և ձմերուկ:

 

դիտվել է 31490 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի