Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Մեքենայով ձորը գլորված Հակոբյանները գնում էին հանգստանալու. մանրամասներ նրանց առողջական վիճակից

Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին այսօր` հուլիսի 16-ին, մեքենայով ձորը գլորված Հակոբյանների ընտանիքի 4 անդամների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Գյումրիի բժշկական կենտրոնից: Վթարից տուժած 7 եւ 3-ամյա երեխաները տեղափոխվել են «Մոր եւ Մանկան Ավստրիական» հիվանդանոցում, նրանք առաջին բժշկական օգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից: Վթարից տուժած նրանց ծնողները` Մարինե Հակոբյանը հրաժարվել է բուօգնությունից, իսկ նրա ամուսինը` Հովհաննես Հակոբյանը ստացել է սալջարդ, ունի ճակատի պատռվածք:

Նշենք, որ Հակոբյանների ընտանիքը գնում էր Վրաստան` հանգստանալու:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 32-ամյա Մարինե Մելքոնյանն իր վարած Nissan Tiida մակինիշի 34 MN 071 համարանիշի ավտոմեքենայով Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 132 կմ հատվածում կորցրել է ավտոմեքենայի կառավարումը եւ մոտ 60 մետր գլորվել ձորը:

Վթարի հետեւանքով վարորդ Մարինե Մելքոնյանը, նրա ուղեւորներ, 32-ամյա Հովհաննես Հակոբյանը, 7-ամյա Ա. Հակոբյանը եւ 3-ամյա Դ. Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն եւ Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոց:

դիտվել է 81590 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի