Երևան
25 / Սեպտեմբեր / 2017

Գաղտնի՞ք է արդյոք, որ Ադրբեջանը մեզանից հարուստ է. Սերժ Սարգսյանը՝ 80-ականների զենքով կռվելու իր հայտարարության մասին

Մեր զինված ուժերն ունեն բավարար չափով զինատեսակներ եւ զինամթերք: Այս մասին «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում հայտարարել է Սերժ Սարգսյանը՝ խոսելով ապրիլյան պատերազմից հետո բանակի համալրումների մասին:

«Մեր զինված ուժերի սպառազինությունը պարբերաբար թարմացվում է։ Մենք լուրջ սպառազինություններ էինք ձեռք բերել ինչպես մինչեւ ապրիլյան քառօրյան, այնպես էլ՝ դրանից հետո։ Այլ խնդիր է, որ ցանկացած ռազմական գործողություն՝ լինի դա մեկօրյա, մեկ տարվա, հինգ տարվա, դա դաս է, որը պետք է սերտես եւ հետեւություններ անես։ Որովհետեւ հենց ռազմական գործողությունների ժամանակ է դրսեւորվում, թե քո հակառակորդն ինչ է օգտագործում եւ ինչ ձեւով է օգտագործում, եւ փորձես գտնել դրա հակաթույնը»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ ապրիլյան պատերազմում հայկական զինված ուժերի՝ 80-ականների զենքով կռվելու իր հայտարարությանը, որը քննադատության ալիք էր բարձրացրել:

«Իրենց քաղաքագետ կոչողները պետք է շատ լավ հասկանան, թե խոսքը ո՞ր լսարանում է հնչում եւ ի՞նչ նպատակով էր հնչում։ Սա մեկ։ Եվ երկրորդ՝ այո՛, այն ժամանակ մենք չունեինք որոշ զինատեսակներ, որ Ադրբեջանը հասցրել էր ձեռք բերել։ Իսկ ինչ է, գաղտնի՞ք է, որ Ադրբեջանը մեզանից հարուստ է, որ Ադրբեջանն ավելի շատ միջոցներ է ծախսում զինատեսակների վրա եւ այլն։ Գաղտնիք չէ։ Եթե որեւէ մեկը կարող է ասել, որ ինքը երկու տարում կամ հինգ տարում կարող է Հայաստանը դարձնել ավելի հարուստ պետություն, քան Ադրբեջանը, այդ մարդուն պետք է հեռու քշել քաղաքականությունից։ Որովհետեւ դա շառլատանություն է, դա սուտ է։ Դրա համար շատ տեւական ժամանակ է պետք։ Մենք ե՛ւ այն ժամանակ, ե՛ւ այսօր ունենք բավարար սպառազինություն, որպեսզի կարողանանք մեր զորքի մարտական ունակությունների օգտագործմամբ չեզոքացնել այն վտանգը, որ սպառնում է Լեռնային Ղարաբաղին կամ Հայաստանի Հանրապետությանը»,- ասել է նա:

Սերժ Սարգսյանի խոսքով՝ պատերազմում միայն զենքը չի հաղթում։ «Պատերազմի հիմնական գործող անձը զինվորն ու սպան են, զինվորն ու հրամանատարն են։ Եվ այդ զինվորն ու հրամանատարը պետք է ունենան ոչ թե ամենաժամանակակիցը, որովհետեւ դա անհնար է, որեւէ երկրի համար է անհնար, այլ բավարար զինատեսակ եւ զինամթերք՝ խնդիրը լուծելու համար։ Այսօր մեր զինված ուժերն ունեն բավարար զինատեսակներ եւ բավարար զինամթերք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

դիտվել է 25587 անգամ

Պետական մարմիններն աջակցում են Եհովայի վկաներին (տեսանյութ)

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի