Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

«Կան աղջիկներ, որոնք իրենց կողակցին ընտրում են ոչ թե սրտով, այլ շահով». աղջկա 5 տեսակ, որ չի սիրում Կարեն Ասլանյանը

Ինչպես տղաների, այնպես էլ աղջիկների մոտ կան բնավորության ընդգծված գծեր, որոնք տանել չեն կարողանում տղամարդիկ։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասան Կարեն Ասլանյանը ընդգծեց աղջիկների 5 տեսակ, որը տանել չի կարողանում։

1. Մեծամիտ և հղփացած աղջիկներ. մարդ իր տեսակով, հատկապես, աղջիկը պետք է լինի համեստ։ Իսկ մեծամտությունը մարդուն տգեղացնում է։ Հղփացած աղջիկների էլ տանել չեմ կարողանում, քանի որ նրանք սիրում են պատեհ–անպատեհ ցուցադրել իրենց։

2. Նախանձ աղջիկներ. չեմ սիրում այն աղջիկներին, որոնք նախանձում են առաջին իսկ իրենց ընկերուհիներին։ Առհասարակ չեմ սիրում, երբ մարդու մեջ նախանձ կա, որովհետև նախանձը լավ բան չէ։

3. Ստախոս աղջիկների. Առհասարակ սուտը տանել չեմ կարողանում։ Հատկապես, երբ աղջիկն է ստում։ Իմ կյանքում աղջկա հետ հարաբերություններում չի կարող լինել սուտ։ Եթե մեկ անգամ ինձ ստում են, ես չեմ կարող ներել, քանի որ որքան էլ կոտրված վազը կպցնես, մեկ է երևում է։

4. Շահամոլ աղջիկներ. Շահամոլությունը, երբեմն, բերում է կործանման։ Կան աղջիկներ, որոնք իրենց կողակցին ընտրում են ոչ թե սրտով, այլ շահով։ Նման հարաբերությունները չեն կարող երկարակյաց լինել։

5. Стервозный աղջիկներ. Նման աղջիկները միշտ այնպիսի քայլեր են անում, որ դա հանգեցնում է վեճերի, կոնֆլիկտների և այլն։ Նման աղջիկները չհարմարվող են և իր ասածին։ Стервозный աղջիկները կանացի չեն։ Նրանք իրենց վարքով իսկ վանում են տղամարդուն։

դիտվել է 15391 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի