Երևան
22 / Սեպտեմբեր / 2017

Հերթական անգամ ես մնացի մենակ. ինձ բնորոշ է լինել մենակ. Միհրան Հարությունյան

Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Միհրան Հարությունյանը մեկնել է Լեհաստան, որտեղ վիրահատության կենթարկվի:

Ըմբիշն այս մասին գրառում է արել Instagram»-ի իր էջում.

«Հերթական անգամ ես մնացի մենակ ևս մեկ խնդրի հետ: Ինձ բնորոշ է լինել մենակ, երբ առջևում բարդ և ծանր օրեր են սպասվում, և կրկնակի բնորոշ է` դրանք հաղթահարելը:

ՀԳ. Մոսկվա-Լեհաստան. մեկնում եմ հերթական վիրահատութանը, այս անգամ` ուսի շրջանում: Հուսով եմ` ամեն բան հաջող կանցնի և առաջիկա մի քանի ամիսների ընթացքում ես կկարողանամ վերադառնալ մարզումներին»,- գրել է Հարությունյանը:

Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը Ռիո դե Ժանեյրոյում 2016 թվականին կայացած ամառային Օլիմպիական խաղերում հանդես էր գալիս ուսի վնասվածքով, ինչից հետո` նույն տարվա հոկտեմբերին վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում:

դիտվել է 82546 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի