Երևան
17 / Օգոստոս / 2017

Սահմանադրական նոր կարգը մերժում է մեկ անձի շուրջ կառուցված քաղաքական գործընթացները. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է. 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ակնարկը պարզ է ու թափանցիկ և հանգում է նրան, 2018 թ. նոր վարչապետի լավագույն թեկնածուն հենց ինքն է: Չկոնկրետացնելով, հավակնում է, թե պարզապես պատրաստ է նորից ստանձնել բարձրագույն այդ պաշտոնը, այդուհանդերձ, երկրի նախագահը նշում է, որ բազմիցս անկեղծ ասել է, որ երբեք չի մտածել, թե որ ասպարեզում է ծավալվելու իր հետագա գործունեությունը. «Հիմա էլ այդպես եմ մտածում: Շատ ժամանակ կա: Բայց դա այդքա՞ն կարևոր է», - ընդգծում է երկրի ղեկավարը, լրագրող Սաթիկ Սեյրանյանի՝ «Ռ-Էվոլյուցիա» հեղինակային ծրագրի շրջանակներում:

Անկախ, թե ինչպիսի վերաբերմունք կա գործող իշխանությունների նկատմամբ, այնուամենայնիվ, պետք է խոստովանել, որ պառլամենտական մեծամասնությունը չի հարցնի ազգաբնակչության կարծիքը, եթե հանկարծ որոշի նոր սահմանադրական կարգով վարչապետի թեկնածու առաջադրել այդ ընթացքում արդեն նախկին նախագահ Սերժ Սարգսյանին: Ի հեճուկս ընդդիմության, մի շատ կարևոր հարց էլ կա օդում պտտվող՝ եթե ոչ Սարգսյանը, ապա էլ ով, հաշվի առնելով, սկզբունքային ընդդիմադիր լիդեռի և միասնական պառլամենտական ընդդիմության բացակայությունը, հարցը տրամբանական է:

Ինչևիցէ, դեռևս ժամանակ կա: Եվ ինչպես արդարացիորեն ասում է պարոն նախագահը, անհատից շատ բան է կախված, բայց սահմանադրական նոր կարգը մերժում է մեկ անձի շուրջ կառուցված քաղաքական գործընթացները: 

դիտվել է 4140 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը