Երևան
22 / Սեպտեմբեր / 2017

Շնող գյուղում ջրահեղձ է եղել մայրը, ում դին փնտրում են, աղջիկը հրաշքով է փրկվել

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Շնող գյուղում հոսող գետում քաղաքացիներ են գտնվում և նրանց պետք է փրկարարների օգնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Դեբեդ գետում լողալիս են եղել մայր ու աղջիկ, երբ ջրի խորության ու վարարման հետևանքով մայրը գետի ջրերում կորել է, իսկ աղջիկը մեծ դժվարությամբ կարողացել է դուրս գալ գետից։ Այս պահին ժամանում են Ալավերդու հրշեջ-փրկարարները, ինչպես նաև ոստիկանության Թումանյան բաժնի օպերատիվ խումբը։ Քաղաքացիները նույնպես որոնում են կնոջը, սակայն կան տեղեկություններ, որ հնարավոր է՝ նա ջրահեղձ է եղել։ Փաստի առթիվ ոստիկաոնւթյան Թումանյանի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որտեղից էլ դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղից վարչության պետ Թաթուլ Շուշանյանի հանձնարարությամբ Շնող գյուղ է ժամանում քննչական խումբը։ Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ խումբը՝ Արամ Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկանությունը պարզում է աղջկա և նրա մոր ինքնությունը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com http://shamshyan.com/hy/article/2017/07/17/1072726/

դիտվել է 42741 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի