Երևան
20 / Օգոստոս / 2017

Ադրեջանը զրկվել է Ռուսաստանի ներսում ազդեցություն տարածելու կարևորագույն աղբյուրից. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է. 

Այսօր, հունիսի 17-ին, Բաքուն հերթական վայնասունն է բարձրացել. պատճառն այս անգամ ՌԴ կտրուկ քննադատական հայտարարություններն են, որոնք անըմբռնելի են ու զարմանալի ադրբեջանական կողմի համար, քանզի պաշտոնական Բաքուն մտադիր է ամրապնդել ու ընդլայնել Ռուսաստանի հետ ռուսական հարաբերությունները: Այս «բարեկամատենչ» խոսքերի հեղինակը Ադրբեջանի սուլթան Իլհամ Ալիեվի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովն է:   

«Ադրբեջանական արտաքին քաղաքականությունը հաշվի է առնում իր ռազմավարական գործընկերների, այդ թվում՝ Ռուսաստանի շահերը: Երկկողմանի հարաբերությունները հարյուրամյակների վաղեմություն ունեն: Այդ երկրի հետ բարձր մակարդակի համագործակցություն տա», - պատմական փաստերն աղավաղելով, հավաստիացնում է Նովրուզ Մամեդովը, ռուսական ՌԻԱՆովոստի գործակալության թղթակցին:

Հոգեկան մի շարք սուր հիվանդություններով տառապող Բաքվի իշխանությունները ցինիկորեն անտեսում են քաղաքակիրթ աշխարհի կողմից հնչեցվող յուրաքանչյուր քննադատություն, այդուհանդերձ ՌԴ բարձրագույն դատարանի որոշմամբ՝ Համառուսական ադրբեջանական կոնգրեսի լուծարման փաստը հիստերիայի մեջ է գցել սուլթանատի առնետներին: Դրա պատճառն էլ պարզ է՝ Ադրեջանը զրկվել է Ռուսաստանի ներսում ազդեցություն տարածելու կարևորագույն աղբյուրից:

 

դիտվել է 23578 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը