Երևան
22 / Սեպտեմբեր / 2017

ՀՀ-ում պաշտոնական լեզուն մեկն է և այլ լեզու չի կարող հավակնել այդ կարգավիճակին. Նաիրա Զոհրաբյան

ՀՀ-ում պաշտոնական լեզուն մեկն է՝ հայոց լեզուն, այլ լեզու չի կարող և չպետք է հավակնի պաշտոնական լեզվի կարգավիճակին, կլինի դա ռուսերենը, չինարենը, անգլերենը, թե գերմաներենը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի` ՀՀ–ում ռուսաց լեզվին օրենսդրորեն պաշտոնական կարգավիճակ տրամադրելու առաջարկին, որպեսզի Ռուսաստանի տարածքում հնարավոր լինի ճանաչել հայկական վարորդական իրավունքները:

«Ես հույս ունեմ, որ գործընկներն, ովքեր այս պահին գտնվում են ՌԴ պաշտոնական այցի շրջանակներում և ներկա են եղել պաշտոնական այդ հանդիպմանը՝ իրենք առաջինը պետք է արձագանքեին և նշեին, որ ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ պաշտոնական լեզուն հայերենն է»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է վարորդների իրավունքները ճանաչելու խնդրին, ապա նշեց, որ ցանկության դեպքում միշտ էլ կարելի է օրենսդրական լուծումներ գտնել: «Դրա համար պարտադիր չէ այս կամ այն լեզուն մեկ այլ երկրում ճանաչվի որպես պաշտոնական լեզու, ընդամենը ընթացակարգային, տեխնիկական խնդիրներ լուծելու համար»,-ասաց նա:

դիտվել է 2089 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի