Երևան
20 / Օգոստոս / 2017

Զգուշացում Ադրբեջանին. Ինչ է ակնարկում Սերժ Սարգսյանը

«Ով որ կարծում է, որ Իսկանդերը զուտ բարոյական կամ հոգեբանական նշանակություն ունի, նա չի էլ հասկանում՝ ինչ է Իսկանդերը: Այ երբ որ իմանա, կհասկանա, թե ինչպիսի կործանարար ուժ ունի այդ զենքը», Տավուշի մարզում Արմենիա հեռուստաընկերության Ռ-Էվոլյուցիա հաղորդմանը տված հարցազրույցում ասել է Սերժ Սարգսյանը:
Սերժ Սարգսյանն ասել է նաեւ, որ Հայաստանը ներկայում ունի ամենաարդիական սպառազինություն:
Նախօրեին ռուսական պետական Ռիա-Նովոստիին հարցազրույց էր տվել Ադրբեջանի պաշտպանության նախարարը, ով մի շարք հայտարարություններ էր արել սպառազինության վերաբերյալ: Մասնավորապես, նա ասել էր, թե ունեն ոչ ռուսական արտադրության հակահրթիռային համալիրներ, որոնց դեմ Իսկանդերն անզոր է: Նա ասել էր, թե Հայաստանից 50 անգամ շատ հրթիռներ ունեն:
Հետաքրքիր է, որ ռուսական պետական ԶԼՄ-ն տեղ է տալիս ռուսական զենքի հպարտության՝ Իսկանդերի «ոչնչացմանը», նկատի առնելով այն հանգամանքը, որ ռուսները պնդում են, թե Իսկանդերն ի զորու է հաղթահարել ցանկացած պատնեշ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր հարցազրույցում հայտարարել է, թե նաեւ ռուսական սպառազինության շնորհիվ է Ադրբեջանը հաջողության հասել ապրիլի պատերազմում:
Սերժ Սարգսյանը ապրիլյան պատերազմից հետո Բեռլինում Մերկելի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե հայերը կռվում էին 80-ականների զենքով:
Ներկայում խոսակցություններ կան այս ամսվա ընթացքում հնարավոր ինչ որ իրադարձությունների մասին: Կոմանդոսն ասում է, որ հուլիսին շատ բան է պարզվելու:
Հուլիսի 4-ի միջադեպը միջազգային լայն արձագանք ունեցավ, որին հետեւեց Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Բրյուսելում: Նույն օրերին Ռուսաստանը նորագույն հրթիռներ տրամադրեց Ադրբեջանին, որին էլ հետեւեց Հասանովի հարցազրույցը: Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունն իր հերթին հայտարարեց, որ սահմանին լարվածությունը պահպանվելու է, քանի դեռ հայկական զորքը դուրս չի բերվել:
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում ներկայում քիչ ինչ տարօրինակ վիճակ է՝ Ռուսաստանը կիրառում է մտրակի ու բլիթի քաղաքականություն, եւ տպավորություն է, թե Մոսկվան Բաքվին մղում է ինչ որ քայլի, ընդ որում՝ արագացնելով այդ քայլը: Կան տեսակետներ, թե այդ քայլը միանշանակ չէ, որ հայկական ուղղությամբ է լինելու:
Այս ֆոնին, Սերժ Սարգսյանը խոսում է Իսկանդերի մասին: Ավելի վաղ նա մի անգամ էլ էր անդրադարձել Իսկանդերին, ասելով, թե չի վարանի կրակելու հրաման արձակելու հարցում: Սա «կանխիչ հարված»-զգուշացո՞ւմ է Ադրբեջանին, նաեւ այն կտրվածքով, որ եթե Ադրբեջանն անցյալ տարի ապրիլին տապալվեց հայկական 80-ականների զենքից, ապա ինչ կարող է պատահել արդեն նորագույն սպառազինության պայմաններում: Թե՞ նրա «կանխիչ հարվածն» էլ է այլ ուղղությամբ:

http://www.lragir.am/index/arm/0/country/view/157179

դիտվել է 104192 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը