Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Ամբողջատիրական ամբիցիաները բավարարելու նպատակով՝ ՌԴ պատրաստ է լարել տարաբնույթ, առաջին հայացքից, օրենքի տառին չհակասող ծուղակներ. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է.

ԵԱՏՄ անդամ երկրների ռուսաֆիկացումը նոր թափ է առնում: Նրբանկատ, առանց պարտադրանքի նոտաների, ՌԴ պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը՝ հորդորում է Հայաստանի իշխանություններին օրեսնդրություն ամրագրել ռուսաց լեզվի պաշտոնական կարգավիճակը, որպեսզի ազգային վարորդական իրավունքները օրինական ճանաչվեն ՌԴ տարածքում, այլապես երթևկության կանոնների փոփոխության արդյունքում նրանք, ովքեր ունեն օտարերկրյա վարորդական իրավունք, չեն կարող զբաղվել ուղևորա-և բեռնափոխադրման գործունեությամբ, խաղտման դեպքում ստիպված կլինեն վճարել 50.000 ռուբլի:   

Արդեն 16 օր է, ինչ Ռուսաստանում, ՀՀ վարորդական իրավունք ունեցող անձինք չեն կարող աշխատել որպես վարորդ: Նրանք Ռուսաստանի տարածքում վարորդ աշխատելու համար պետք է որակավորում ստանան Ռուսաստանի ճանապարհային երթեւկության անվտանգության պետական տեսչությունից՝ քննություն հանձնելով: Այնինչ ՌԴ պառլամենտի ղեկավարը՝ քննության հետ կապված քաշքշուկներից խուսափելու համար, հեշտ ու վերջնական լուծում է առաջարկում՝ ռուսերենը դարձնել պետական լեզու, խնդիրը լուծված է: 

Ամբողջատիրական ամբիցիաները բավարարելու նպատակով՝ ՌԴ պատրաստ է լարել տարաբնույթ, առաջին հայացքից, օրենքի տառին չհակասող ծուղակներ: ՀՀ իշխանություններն էլ կանգնած են լուրջ երկմտանքի առաջ՝ հանուն տնտեսության զարգացման (Ռուսաստանում աշխատող հայ տղամարդկանց և կանանց՝ Հայաստան ուղարկվելիք տրանսֆերտների հաշվին) շարունակել լինել Ռուսաստանի վասալը, թե վերջապես բռունցքը հավաքել ու խփել սեղանին ու պահանջել հավասար ռազմավարական բարեկամություն... 

դիտվել է 5831 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի