Երևան
21 / Սեպտեմբեր / 2017

Ադրբեջանին խորհուրդ կտայինք համակերպվել. դա է միակ ելքը... Yelaket.am

Yelaket.am-ը գրում է. 

Քիչ չեն ադրբեջանական պետական քարոզչամեքենային հակադարձող սթափ մտածելակերպի տեր ադրբեջանցիներ: Այդպիսիները, հիմնականում, բռնաճնշումներից մազապուրծ եղած այլախոհներ են, որոնք խիզախություն են գտնում ու իրենց ակտիվիստական գործունեությամբ, նպատակ են հետապնդում՝ փշրել պաշտոնական Բաքվի ստահոդ պրոպագանդան ու ատելություն սերմանող քաղաքականությունը: Բացառություն չէ նաև Վրաստանում բնակվող երիտասարդ ադրբեջանցի ընդդմիադիր իրավապաշտպան Նիջատ Իմրանը, ով կիսվել է ԼՂՀ հիմնախնդրի շուրջ իր ադեկվատ դիրքորոշմամբ, որը, բնականաբար, հակասում է Ադրբեջանական զեղծարարությանը:  

Վերջերս Իմրանը հրապարակել էր երկու լուսանկար, որտեղ պատկերված էր ներկայիս Ստեփնակերտը, մակագրելով. «Ստեփանակերտ: Լեռնային Ղարաբաղ: Ինչպես տեսնում եք, ոչ-ոք սովամահ չի եղել, ոչ-ոք ավերակների մեջ չի ապրում»: Այս հանդուգն մեկնաբանությունը բառացիորեն մերկացնում է ադրբեջանական պրոպագանդայի ստահոդ բնույթը, աշխարհը կամաց-կամաց բացում է աչքերը, ու արդեն վաղուց բանի տեղ չի դնում ապշերոնյան սուլթանության շիզոֆրենիկ հայտարարությունների վրա: 

ԼՂՀ հիմնախնդրի մասով Իմրանը նկատում է, որ կարգավորման գործընթացում ներգրավված և ոչ մի պետություն ու կազմակերպություն միակարծիք չեն խնդրի լուծման հարցում: Կա տարածքային ամբողջականության սկզբունք, որը անհնար է, թերևս այն պարզ պատճառով, որ արցախահայությունը կատարել է առանձին ու անկախ ապրելու իր դարակազմիկ որոշումը: Իրավական առումով, ԼՂՀ անկախության իրավական հիմք է հանդիսանում խորհրդային սահմանադրությունը, ԽՍՀՄ օրենսդրությունը, որը արգելում էր Ադրբեջանի և Ղարաբաղի դուրս գալը խորհրդային միության կազմից: Բացի այդ, գոյություն ունի ազգային ինքնորոշման իրավունքը, որը հաջողությամբ իրացվում է:

Պետք է մոռանալ Ղարաբաղի վերադարձը Ադրբեջանի կազմ՝ արցախցին ու ադրբեջանցին այսօր չեն կարող մի հարկի տակ ապրել, հարևանություն անել՝ միգուցե, բայց Ղարաբաղը այլևս երբեք երկրորդ անգամ նույն գետը չի մտնի: Հայաստանին միանալն էլ բացառվում է... Ադրբեջանին խորհուրդ կտայինք համակերպվել. դա է միակ ելքը...  

դիտվել է 13476 անգամ

Ասմունքող Լիաննա Զուրաբյանն ԱՄՆ-ում

«Նռան հատիկ» սերիալի առաջին 3 սերիաներն արդեն համացանցում են

Ինչպե՞ս ցուցաբերել առաջին օգնութուն այրվածքների ժամանակ

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի