Երևան
23 / Օգոստոս / 2017

ՀԱՊԿ. Մինսկը փորձում է սավանն իր կողմ քաշել... այս խառնաշփոթի մեջ, հետաքրքիր է Հայաստանի լռակյաց քաղաքականությունը. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է. 

Երեկ Մինսկում հանդիպեցին ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին քաղաքականության պատասխանատուները: Պաշտոնական Մոսկվայի կողմից համակարգվող այս ռազմա-քաղաքական միավորի շուրջ միավորված ԱԳՆ ղեկավարների հանդիպման արդյունքը՝ երկու «հույժ կարևոր» հայտարարություններն էին.

1. համացանցում սպառնալիքի դեմ պայքարի մասին;

2. Երկրորդ համաշխարհային պատերազմին նվիրված հուշակոթողների  պղծման անթույլատրելիության մասին:

Բացի այդ, նախարարները հավանության արժանացրին հետագա համատեղ հուշագրերի նախագծերը: Գաղտնիք չէ, որ կառույցի հիմնադրումից ի վեր, դրա գործունեությունը հայտարարությունների մակարդակից՝ կոնկրետ քայլերի չի անցել:

Անհնար է չհամաձայնվել, “Ъ” ռուսական հրատարակության թղթակից Ելենա Չերնենկոյի հետ. իր հրապարակման մեջ վերջինիս ընդգծում է. «Պրակտիկ համագործակցության հետ այս կառույցը լուրջ խնդիրներ ունի: Կոնսենսուսի մասին էլ խոսք անգամ չկա. բոլորս հիշում ենք, բլոկի մյուս անդամների սկեպտիկ դիրքորոշումը՝ Սիրիայի տարածքում ՀԱՊԿ ուժերի մուտքի շուրջ... ակնհայտ է, որ Ռուսաստանը նահանջել է, և այդ ծրագիրը չի պատրաստվում կյանքի կոչել»: 

Թեպետ միասնական որոշումների հետ կապված խնդիրը այս կազմակերպության ներսում չարյաց փոքրագույնն է: Մինսկի շովինիզմը այս պարագայում առավել քան արժանի է հիշատկման: Բանն այն է, որ ի հեճուկս նրա, որ կազմակերպության պաշտոնական լեզուն ռուսերենն է, ոչ սլավոն նախարարներն և հյուրերը մեծ զարմանք էին ապրել, երբ նամականիշների մարման արարողության ժամանակ, տեսել, որ իրենց բաժին հասած ծրարների վրա անհասկանալի բելոռուսական արտահայտություններ են մակագրված: Սա էլ գալիս է ապացուցելու մի բան՝ Մինսկը փորձում է սավանն իր կողմ քաշել... այս խառնաշփոթի մեջ, հետաքրքիր է Հայաստանի լռակյաց քաղաքականությունը... 

 

դիտվել է 7639 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը