Երևան
23 / Օգոստոս / 2017

«Հայաստանի ներդրողների ակումբ»՝ բիզնես-շա՞հերի բախման թե՞ հայ ժողովրդի կյանքի բարելավվման հարթակ. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է. 

Հուսադրող նորություն ՀՀ կառավարության «շուրթերից». հանրապետության փրկության փարոսը՝ ներդրողների ակումբը, պատրաստ է կյանքի կոչել ամբիցիոզ պիլոտային նախագծերը: Այլկերպ ասած, մի խումբ անանուն բարեգործներ, խոստանում են աշնանից սկսած, ի կատար ածել խեղճ ժողովրդի քսանհինգամյա երազանքը՝ մարդավարի ապրել... Բայց, սա, ինչպես ասում են, թեմայի էմոցիոնալ կողմն էր, ժամանակն է անցնել խնդրո բուն էությանը:

Եվ այսպես, տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում ներկայացրեց 2018-2020 թթ. Կառավարության միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ձեռքի հետ էլ հայտարարելով, որ «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամը գործի կանցնի 2017 թվականի աշնանը. գործարարները պատրաստվում են ներդրումներ կատարել վերականգնվող, մասնավորապես, արևային էներգետիկայի ոլորտում, քանի որ այն զարգացման ահռելի պոտենցիալ ունի, արտահանման հեռանկար էլ կա: Պարոն Ազիզյանի խոսքերից ելնելով, կարող ենք եզրակացնել, որ ավանդական էներգետիկան հասցվել է կատարելության, եկել է ժամանակը շահագործելու բնականը՝ արեգակը:  

«Այլ ոլորտներում էլ ներդրումներ հնարավոր են, ընդ որում՝ խոշոր», - շտապեց հավաստիացրեց փոխնախարարը, բայց խուսափեց մանրամասներ հաղորդելուց և խնդրեց սպասել մինչև բաղձալի աշունը: 

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ի լուր աշխարհի հայտնեց, որ դրսի ազդեցիկ հայերը համախմբվել են «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամի շուրջ ու խոստացել 2017 թվականին՝ շուրջ 300 մլն դոլար ներդրում իրականացնել, հանուն Հայաստանի փրկության: Հաշվի առնելով հիմնական ոլորտները՝ էներգետիկա, հանքարդյունաբերություն, վերամշակող արդյունաբերություն, կարող ենք հստակ ասել, ՀՀ տնտեսական զարգացումը չէ լոկ, որ ստիպել է դրսի հարուստներին հայացք նետել դեպի օրվա հացով գոյատևող ժողովուրդը, բիզնես շահերը առաջնային են, և ոչինչ ու ոչ մեկ չեն կարող հակառակը համոզել... 

դիտվել է 4492 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը