Երևան
23 / Օգոստոս / 2017

Արցախահայության ձեռքում է իր հետագա ճակատագիրը.Yelaket.am

Yelaket.am-ը գրում է. 

«Նալբանդյան-Մամեդյարով» հերթապահ հանդիպումը այլևս պատմություն է: Արդյունքը՝ զրո. աննպատակ «ջուրծեծոցի»: Երկուստեք՝ Էդվարդ Նալբանդյանն ու Էլմար Մամեդյարովը, կարծես, «խոսող գլուխների» դեր են ստանձնած լինել: Այնպիսի տպավորություն է, թե դիվանագիտությունը ղարաբաղյան հակամարտության հարցում՝ սոսկ ներկայացուցչական բնույթ է կրում: Մինսկի խումբն ու գերտերություններն էլ ասես շահագրգռված չլինեն՝ արդյունավետ բանակցություններ կազմակերպելու հարցում, ավելին՝ չեն պատրաստվում պարտադրել հակամարտող կողմերին, խնդիրը շուտափույթ լուծել:  

Իր հերթին, ռուս ռազմական փորձագետ Պավել Ֆելգենհաուերը այն կարծիքին է, որ թեև սովորական բնույթ կրող Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումները դատապարտված են անարդյունք հանգուցալուծման, այդուհանդերձ անհրաժեշտ են: Այս մասին նա հայտնել է Tert.am-ին տված հարցազրույցում: Ռազմական փորձագետը միանգամայն իրավացի է, ավելի լավ է հանդիպել, քան քաշվել մի կողմ ու տեղը զիջել թնդանոթներին. «Կարծում եմ բանակցությունների սեղանին՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, դրված չէ, դա է անհաջողության պատճառը», - ընդգծում է ռուս մասնագետը:

Ի դեպ, Ֆելենհաուերը բավական ծայրահեղ պատկերացումներ ունի հիմնախնդրի ապագա զարգացումների նկատմամբ, և մնում է այն կարծիքին, որ Ղարաբաղում պայթյունավտանգ իրավիճակ է, լայնածավալ պատերազմի հավանականությունը մեծ է... Ռազմական գործողությունները առ ոչինչ են, քանի որ անկախ դրանց ելքից, ԼՂՀ բնակչությունը վաղուց է կատարել իր ընտրությունը. արցախահայության ձեռքում է իր հետագա ճակատագիրը:

դիտվել է 6247 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը