Երևան
23 / Օգոստոս / 2017

ՍԱՊԾ հասարակության կողմից մերժված ստահոդ կառույց է

ՍԱՊԾ-ն փլուզված կառույց է՝ ոչ պրոֆեսիոնալ կադրերով ու մենեջմենտով: «Հարցազրույց Ելակետում» հաղորդաշարի հյուրն է վերոնշյալ հիմնարկին կից հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն ՊՈԱԿ-ի նախկին փոխտնօրեն Գեորգի Ավետիսյանը:

Մեր զրուցակիցը ցավալիորեն նկատում է, որ պետական մակարդակով՝ կառույցում փոփոխություններ կատարելու որևէ փորձ այդպես էլ չի կատարվել. «Ասեմ ավելին՝ գնալով ամեն-ինչ ավելի է վատանում: Մեզ մոտ ընդունված ցավալի երևույթը՝ թայֆայաբանությունը այս կառույցում էլ է աշխատում: Մանավանդ այս պետի օրոք», - նշեց Ավետիսյանը, ավելացնելով, որ վերջինս իր շուրջ է հավաքել անգրագետ տեղակալների ու աշխատակիցների, ինչպես նաև՝ բերել է անհայտ ծագումնաբանության պայմանագրային աշխատողներին, որոնք ոչ միայն կրթություն չունեն, այլ նաև՝ որևէ առնչություն չունեն սննդի անվտանգության ոլորտի հետ:

Ւսկ ինչ վերաբերվում է իրեն՝ Ավետիսյանին, ապա նա, մի քանի ամիս է, ինչ հայտնվել է իրադարձությունների կիզակետում, քանի որ փորձում է վերականգնել արդարությունը, դիմել է դատարան, ու չնայած հայցը բավարարվել է, ՍԱՊԾ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել և այժմ բողոքարկման փուլն է, նիստը դեռ նշանակված չէ:

Գեորգի Ավետիսյանը հավաստիացնում է. հասարակությունը ոչ միայն չի վստահում ՍԱՊԾ-ին, այլև բացահայտ անվանում է սուտասան. «Ծառայության հայտարարությունները ստահոդ են՝ սկսած ադրբեջանական խնձորներից, վերջացրած՝ մանկական սննդամթերքից, որը գրանցված չէ ԵԱՏՄ միասնական ռեեստրում, բայց կառույցի կողմից այլկերպ է ներկայացվում», - պարզաբանում է Ավետիսյանը:

դիտվել է 2469 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը