Երևան
23 / Օգոստոս / 2017

Մահացել է Վերա Հակոբյանը

Հուլիսի 24-ին 89 տարեկանում կյանքից հեռացել է ասմունքի թագուհի և հաղորդավար Վերա Հակոբյանը:
Վերա Հակոբյանը ծնվել է 1928, ապրիլի 13-ին:
1946-1951 թթ. սովորել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում՝ Արմեն Գուլակյանի արվեստանոցում։ Ուսումնառության տարիներին մասնագիտական դասընթացներ է անցել բեմական խոսքի վարպետներ Հրաչուհի Ջինանյանի և Հայկուհի Գարագաշի մոտ։ 1951 թվականից աշխատանքի է անցել Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության պետական կոմիտեում։ Հաղարդավարական աշխատանքին զուգահեռ զբաղվել է ասմունքով։
1980-ականներին կատարել է սփյուռքահայ բանաստեղծ Մուշեղ Իշխանի բանաստեղծությունները։

1972 թվականից Բելլա Դարբինյանի հետ Լիբանանմենահամերգի մեկնելուց հետո պարբերաբար համերգներով հանդես է եկել սփյուռքի հայաշատ համայնքներում՝ տարածելով հայ պոեզիայի շունչն ու բարձր արվեստը։ Հայաստանի ազգային ռադիոն, որի հետ կապված է եղել իր ամբողջ աշխատանքային գործունեությունը, նրա երկրորդ տունն է եղել։ Նրա անվան հետ է զուգահեռվում «Երևանն է խոսում» բառակապակցությունը։


Վերա Հակոբյանի հոգեհանգիստը տեղի կունենա հուլիսի 25-ին, ժամը 18:00-ից 20:00-ն, Երևանի Այգեձոր 3 հասցեում: Վերջին հրաժեշտը՝ հուլիսի 26-ին, ժամը 12:00-ից 13:00-ն, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Newsarm.am-ը ցավակցում է Վերա Հակոբյանի հարազատներին և մտերիմներին:

դիտվել է 6931 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը