Երևան
23 / Հունվար / 2018

Հետաքննությունը ցույց կտա. վարչապետի խոսքից «թռած» տնտեսվարող կամ կաթնային դավադրություն. Yelaket.am

Yelaket.am-ը գրում է.

Սննդի անվտանգության ոլորտում տիրող անառողջ մթնոլորտի մասին բազմիցս անդրադարձել ենք, սակայն, կարծես, սելը տեղից չի շարժվում: Խնդիրները մնում են օդում կախված, լուծումները՝ հարցական: Ամիսներ առաջ, իր մտահոգությունն էր ստեղծված իրավիճակի շուրջ արտահայտում վարչապետ Կարեն Կարապետյանը՝ սննդի անվտանգության հարցում անհետևողական լինելը որակելով «շանտղություն» ու ՍԱՊԾ առջև պահանջ դնելով խորքային վերահսկել, թե ինչ են ուտում «մեր երեխան, հարսը, աղջիկը»: Ամիսներ անց, տեսնում ենք վարչապետի խոսքից «թռած» տնտեսվարող, կաթնային դավադրություն, արջի քուն մտած ՍԱՊԾ, լրագրողական հետաքննություն, փորձաքննության ենթարկված 8 ընկերություն, կասկածի տակ առնված «Պլոմբիր» տեսակի պաղպաղակ, որից երեքն են միայն ուտելու պիտանի, մնացածը՝ թույն...

Առաջին հայացքից տարօրինակ ոչինչ չկա՝ պաղպաղակ արտադրող 5 ընկերության արտադրանք չի պարունակել բուսական յուղ, հանդիսանալով պոտենցիալ մարդասպան, գրանցվել է «Կաթի և կաթնային արտադրանքի անվտանգության մասին օրենքի լուրջ խախտում, մեղավորները կպատժվեն: Բայց եթե ավելի խորը դիտարկենք տեղի ունեցածը, ապա կհամոզվենք, որ իրականում մենք գործ ունենք սննդի անվտանգության ոլորտի պատասխանատու մարմնի անգործության ու ոչ պրոֆեսիոնալ կադրերի անպատասխանատու վարքագծի հետ, որն էլ հենց բերեց նրան, որ ամիսներ շարունակ արտադրվում էր նորմերին չհամապատասխանող «Պլոմբիր»: Անբարեխիղճ տնտեսվարողի բախտն էլ բերել է, որ զոհերից հնարավոր է եղել խուսափել, այլապես դեպքերը լրիվ այլ ընթացք կստանաին, ու այստեղ արդարացիորեն կթռնեին մի քանի հաստավիզ չինովնիկի գլուխներ:

Խնդրի մյուս, էլ ավելի կարևոր կողմը՝ սպառողն է: Ցավոք սրտի, ամառվա տապից փրկվելու լավագույն միջոց հանդիսացող պաղպաղակը շատ արագ հայտնվում է մարդկանց օրգանիզմում, զովացնում է, թարմ ուժեր հաղորդում, և քչերին է մտահոգում, համապատասխանում է արյդոք այդ սառցե կաթնամթերքի պարունակությունը նորմային, պարունակո՞ւմ է ի վերջո բուսական յուղ, թե ոչ: Այսուհետ հասարակությունը նույնպես պետք է հետևողական լինի այն բանի նկատմամբ, թե ինչ են նա ու իր ընտանիքի անդամները ուտում, այլապես տնտեսվարող պատժելով ու պաշտոնյայի գլուխ ջարդելով ոչինչ չի փոխվի...

դիտվել է 10266 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Լոս Անջելես-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվա-ում

Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակի թիզերը

Սուպեր Սաքոյի թիմն ուղղակի մարդկանց հավաքածու է, որոնք ոչինչ չեն կարողանում անել

Սուպեր Սաքոն ֆրանսիացի հայտնի ռեփերի հետ ներկայացրել է «Մի գնա» երգի remix տարբերակը. 200 հազար դիտո...

Քոչարյանի որդու ընկերությունը զրկվում է մենաշնորհից. «Թոփ-Սփին» ՍՊԸ-ի գրասենյակը փակվել է. armtimes....

Թողարկվել է նոր հուշադրամ

Ծաղիկ Ռուբոն ճարահատյալ վաճառել է իր գազալցակայանը. Հրապարակ