Երևան
23 / Օգոստոս / 2017

Հայաստանի զբոսաշրջային հնարավորությունները շուտով հասանելի կլինեն չինացի ճամփորդներին

 

Այսօր «Ռեդիսսոն բլու» հյուրանոցում կայացավ «ՊԱՆԴԱ ԹՐԻՊ» զբոսաշրջային ծրագրի շնորհանդեսը: Yelaket.am-ի թղթակցի փոխանցմամբ, իր տեսակով եզակի այս ծրագրիրը, որը խթան կհանդիսանա տուրիզմի բնագավառում հայ-չինական համագործակցության հետագա զարգացման համար, իր շուրջ է համախբել Հայաստանի և Չինաստանի միջև երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ներգրավված և նշանակալի ավանդ ունեցող մասնագետների:

ԵՊԼՀ «Կոնֆուցիուսի ինստիտուտ»-ի տնօրեն, newsilkroad.am (առաջին հայկական չինալեզու թվային հարթակ)  կայքի մտահղացման հեղինակ Գոռ Սարգսյանի խոսքով, ի պաշտոնե հաճախ է առնչվում չինացիների հետ, լավ ծանոթ է նրանց մենթալիտետին, նախասիրություններին, քմահաճույքներին, քաջատեղյակ է նաև զբոսաշրջության բնագավառում հայ-չինական համագործակցության զարգացման խոչընդոտներին, որոնցից ամենակարևորը լեզվի հաղթահարման խնդիրն է: 

«Մեծ հաշվով, չինացի զբոսաշրջիկներին դժվարությամբ են տրվում անգլերենն ու ռուսերենը, այդ իսկ պատճառով շատ կարևոր է լեզվի իմացությունը, թեկուզ տարրական մակարդակով», - նշեց Սարգսյանը, ավելացնելով, որ վերջերս Չինաստանից ժամանած խումբ էր Երևանում ընդունել. զբոսաշրջիկները մեծ ոգևորություն էին ապրել այն փաստից, որ հյուրանոցի աշխատակիցը խոսում էր չինարեն: Բացի այդ, Հայաստանը կարիք ունի ճանաչելիության բարձրացման: Այդ համատեքստում, Սարգսյանը կարևոր համարեց  newsilkroad.am կայքի գործարկումը, որտեղ չինարեն ներկայացված է Հայաստանի մշակույթը, առօրյա կյանքը, հանրապետություն հանգիստն անցկացնելու առանձնահատկությունները: Չինական Weibo սոցցանցում հայկական չինալեզու հարթակը ավելի քան 11.000 հետևորդ ունի, որոնք առաջին շուրթերից տեղեկատվություն են ստանում Հայաստանի մասին: 

Շնորհանդեսին ներկա առաջատար կազմակերպությունների ներկայացուցիչները փոխանակվեցին կոնտակտներով, հետագա համագործակցության եզրեր ստվերագծեցին ծրագրի հեղինակների հետ: Այս փաթեթը հնարավորություն կընձեռի կրկնապատկել չինացի զբոսաշրջիկների հոսքը մեր երկիր, միայն հարկավոր է մշակել մրցունակ ու օրիգինալ տուրիստական ուղղություններ:

դիտվել է 6280 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը