Երևան
24 / Հոկտեմբեր / 2017

«Դիլիջան ազգային պարկի» նոր տնօրենի նշանակման հարցում դերակատարություն է ունեցել վարչապետը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դիլիջան ազգային պարկի» նոր տնօրեն Արմեն Աբրա­համյանը զինվորական է եղել, ղարաբաղցի է ու ջերմ հարաբերու­թյուններ ունի Կարեն Կարապետ­յանի հետ:

Ըստ տեղեկությունների՝ վարչապետն է նրա նշանակման հարցում դերակատարում ունե­ցել: Նա 90-ականներին մասնակցել է Արցախյան պատերազմին, իսկ 2006-ին նշանակվել է ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար: Նշենք, որ ՀՅԴ-ն, ի դեմս նախարար Արծվիկ Մինասյանի, ամեն ինչ անում էր, որ պարկի տնօրեն նշանակվի յուրայինը:

Նախկին տնօրեն Սահակ Մուրադյանը՝ պատգամավոր Մուրադ Մուրադյանի որդին, ան­ցած շաբաթ ազատման դիմում ներկայացրեց՝ Դիլիջանում ծառերի զանգվածային ջարդի պատմու­թյան հրապարակայնացումից հետո: Ի դեպ, ազ­գային պարկի պաշտոնական կայքէջում երեկվա դրությամբ տնօրենը դեռ Սահակ Մուրադյանն էր»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 2915 անգամ

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Իսկ դու հիշո՞ւմ եք՝ ինչպես իրեն դրսևորեց Հովհաննես Ազոյանը «Ֆորտ բոյարում»

Սարսափելի կադրեր. ինչպես է 20-ամյա աղջիկը Lexus-ով մխրճվում մարդկանց բազմության մեջ. 6 զոհ, այդ թվու...

Փոքրիկները շնորհավորում են «Էրեբունի-Երևան» տոնը (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել