Երևան
24 / Հոկտեմբեր / 2017

Արջուկների գտնվելը թատերական հրապարակում որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում... Yelaket.am

Yelaket.am-ը գրում է.

Եռաչափ սթրիթ-արտը սրընթաց զարգացող ճյուղ է՝ ապշեցնող պատկերներով, որոնք ստիպում են կորցնել իրականության զգացումը: Վերջին տարիներին դրանք զարդարում են աշխարհի առաջատար քաղաքների փողոցները և վաղուց արդեն չեն ընկալվում որպես վանդալիզմի դրսևորում: Պրակտիկորեն սթրիթ արտը արվեստի ընդհատկյա տեսակ է, որով զբաղվում են անհատներ՝ ինքնաֆինանսավորմամբ: Ընդունված էր այդպես համարել, համենայն դեպս, Հայաստանում, Երևանի քաղաքապետարանն էլ՝ տրամաբանորեն «օրենքից դուրս համարվող» արվեստի այս ճյուղի ակտիվ ջատագովն է դարձել: 

Այսպես, 2012 թ., Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, մայրաքաղաքի ղեկավար Տարոն Մարգարյանի «օրհնությամբ» կայացավ «Երազանքների պատ» եռաչափ նկարի շնորհանդեսը: Հինգ տարի անց, ինչպես տեղեկացանք համացանցից, «Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ հերթական անակնկալն է մատուցվել մայրաքաղաքի բնակիչներին և հյուրերին: Ազատության հրապարակում ստեղծվել է հերթական եռաչափ նկարը՝ այս անգամ ձորում զբոսնող արջերի պատկերով: Նկարը ստեղծվել է հատուկ ջրակայուն և ջերմակայուն ներկերով: Հրապարակում զբոսնող երևանցիներն ու զբոսաշրջիկներն արդեն հասցրել են լուսանկարվել եռաչափ պատկերի ֆոնին, որը մինչև աշուն կզարդարի Ազատության հրապարակը»:

Լավ, իսկ հիմա հարց. ի՞նչ են խորհրդանշում տարօրինակ դիրքով կանգնած «փամփլիկ» արջուկները, այն էլ՝ ծվարած հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի և կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի հուշարձանների արանքում: Եթե կարելի էր այդ նույն պատկերը լիներ ամենայն հայոց բանաստեղծի գրչից ծնված «Թմբկաբերդի առումը» պոեմից, որի երաժշությունը գրել է հիշյալ կոմպոզիտորը, իսկ մյուս գլուխգործոցը՝ «Ալմաստ» օպերան, ազդարարել է օպերային թատրոնի բացումը:

Անհայտ է, թե ինչ են ծխել նախաձեռնության հեղինակները, բայց որ արջուկների գտնվելը թատերական հրապարակում որևէ տրամաբանության մեջ չի տեղավորվում, փաստ է:

դիտվել է 8446 անգամ

Այս թեմայով

Ելակետ լրատվականը գործակալությունը Los Angeles-ում
Ելակետ լրատվականը գործակալությունը Մոսկվայում

Իսկ դու հիշո՞ւմ եք՝ ինչպես իրեն դրսևորեց Հովհաննես Ազոյանը «Ֆորտ բոյարում»

Սարսափելի կադրեր. ինչպես է 20-ամյա աղջիկը Lexus-ով մխրճվում մարդկանց բազմության մեջ. 6 զոհ, այդ թվու...

Փոքրիկները շնորհավորում են «Էրեբունի-Երևան» տոնը (տեսանյութ)

Forbes-ը հրապարակել է ամենահարուստ ամերիկացիների ցուցակը

Ղեկավարի պարզագույն սխալներ, որոնք կարող են ճակատագրական լինել

Ուզո՞ւմ եք գումար աշխատել