Երևան
23 / Օգոստոս / 2017

Շիրակի դաշնակցական նորանշանակ մարզպետի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Հունիսի 8-ին Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակված դաշնակցական Արթուր Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր պաշտոնը ստանձնելու 2017թ. հայտարարագիրը:

Խաչատրյանի հայտարարագրից տեղեկանում ենք, որ նրան է պատկանում երեք բնակարան և «INFINITI QX 4» մակնիշի ավտոմեքենան: Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 20 միլիոն դրամ և 4 հազար 500 ամերիկյան դոլար: Տարեսկզբից մինչև պաշտոնը ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 12 միլիոն 622 հազար դրամ եկամուտ, որից 3 միլիոն 122 հազար դրամը աշխատավարձն է, իսկ 9 միլիոն 500 հազար դրամը ստացված փոխառություններ՝ վարկեր:

Արթուր Խաչատրյանը 2016–2017թթ. աշխատել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում՝ որպես նախարարի տեղակալ»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 1832 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը