Երևան
21 / Օգոստոս / 2017

«Առավոտ». Կոմանդոսը կդասավանդի Շիրակի համալսարանում. ուսանողները կլինեն ապրիլյան պատերազմի մասնակիցները

«Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում այս տարվանից կգործի ռազմական հոգեբանություն մասնագիտությամբ մագիստրատուրա, որտեղ կսովորեն ապրիլյան հերոսամարտի մասնակիցները, զոհված զինվորների ընտանիքի անդամները։ Դիմորդները Հայաստանի տարբեր տեղանքներից են, նրանց մեջ կան նաև Վազգեն Սարգսյանի ռազմական ինստիտուտի շրջանավարտներ։ Նախնական պայմանավորվածության կա, որ նրանց կդասավանդի նաև Արցախի հերոս, լեգենդար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Այս մասին մեզ տեղեկացրեց Շիրակի պետական համալսարանի սոցիալական գիտությունների ֆակուլտետի հոգեբանության, սոցիալական աշխատանքի և սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ, էթնոհոգեբան Կարինե Սահակյանը։ Մեր զրուցակցի համոզմամբ, լեգենդար զորավարի ֆենոմենն է, որ ձգում է բոլորին, անպայման, գալ ու սովորել Շիրակի պետական համալսարանում։ Ամբիոնի վարիչի պարզաբանմամբ, նման բաժին ունենալը ժամանակի հրամայականն է։ «Ապրիլյան դեպքերի ժամանակ մենք համոզվեցինք, որ անհրաժեշտ են հոգեբաններ հայրենիքի ֆենոմենի և ընդհանրապես ապրիլյան դեպքերի նկարագիրը, զինվորների այլ հոգեվիճակի մեջ մտնելը, գիտակցության հետ փոփոխություն կատարվելը հասկանալու համար։ Եվ մենք մտածեցինք, որ անհրաժեշտ է բուհին այս մասնագիտությունը։ Ինչպես նաև արձագանքելով պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի «Ազգ-բանակ» գաղափարադրույթին՝ բուհում բացվեց զինվորական հոգեբանություն մասնագիտությամբ մագիստրատուրա։ Հետագայում կուզենանք, որ մագիստրատուրան գործի Շիրակի պետական համալսարանի և պաշտպանության նախարարության կրթության վարչության հետ համատեղ։ Ո՞ւմ ենք մենք շահագրգռել կամ ցանկացել, որ հայտնվեն մեր բուհում․ապրիլյան հերոսամարտի զինվորներին, վիրավորներին, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամներին, որոնք երկուստեք կարիք ունեն սթրեսից դուրս գալու, իսկ զինվորական հոգեբանության կրթական վերջնարդյունքները միտված են դրան։ Նրանց ընտանիքի անդամներից արձագանք ենք ստացել, օրինակ՝ նահատակված զինվորներից մեկի մայրը ցանկացել է սովորել այստեղ։ Արդեն 30-ից ավելի դիմումներ ունենք, կան խաղաղապահներ, որոնք անդամահատված են, որոնք կարիք ունեն և՛ մասնագիտություն ձեռք բերելու և՛ սթրեսից դուրս գալու, որովհետև զինվոր լինելը դա հոգեվիճակ է, զինվորականը դա մասնագիտություն է։ Այդ հոգեվիճակի պայմաններում կուզենային և՛ կրթություն ստանալ, և՛ դուրս գալ սթրեսից։ Այսինքն` կառավարեին սեփական սթրեսը»,- ասաց մեր զրուցակիցը»,-գրում է թերթը:


Մանրամասները՝  թերթի այսօրվա համարում:

դիտվել է 5319 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը