Երևան
18 / Օգոստոս / 2017

Գյումրու քաղաքապետը աջակցում է սկսնակ մոդելավորողներին

«Հարցազրույց Ելակետում» հաղորդաշարի հյուրն է ArmMod Fashion նախագծի ղեկավար Ռուբինա Գրիգորյանը, ով միշտ ապացուցում է, որ հայկականը նորաձև է: Հարցազրույցի շրջանակներում անդրադարձանք նախագծի 1,5 տարվա գործունեությանը, նախնական ակնկալիքներին ու գրանցված հաջողություններին, ինչպես նաև՝ խոսեցինք մոտ օրերս կայանալիք նորաձևության ցուցադրության մասին, որը այս անգամ կանցկացվի մշակութային մայրաքաղաք Գյումրիում:

Ռուբինայի խոսքով, դեռևս նախագծի մտահղացման և մշակման փուլում մեծ հավատով էր լցված ու վստահ էր, որ ամեն ինչ լավ է լինելու.  «Արդեն 1,5 տարի է անցել, ոլորտում շոշափելի շարժ է նկատվում», - նշեց նա, ավելացնելով, որ առաջնային նպատակը արդարացրել է իրեն՝ սկսնակ, երիտասարդ մոդելավորողները աջակցություն են ստանում: Գրիգորյանը հավաստիացնում է, որ դիզայներները օրեցօր ավելի ակտիվ են դառնում, ավելի եռանդով են աշխատում, այնպես որ արդյունքները ակնհայտ են:

Ի դեպ, պատահական չէր, որ այս անգամվա ցուցադրության վայրը ընտրվել է Գյումրին, քանի որ նորաձևության զարգացումը չպետք է սահմանափակվի միայն Երևանով. «Շուրջ 1,5 տարվա ընթացքում, 6 ցուցադրություն ունեցանք Երևանում, 1՝ Ծաղկաձորում: Այս անգամ որոշեցինք Գյումրիում անցկացնել, քանզի ամառ է, տուրիստական թեժ շրջան, փորձեցինք նաև կապել նախագիծը ներքին տուրիզմի զարգացման հետ», - պարզաբանեց Ռուբինան: 

Սակայն գլխավոր նպատակը, ասաց նա, մարզերի երիտասարդների ներգրավումն է նորաձևության ոլորտ, քանզի տարիներ շարունակ մարզերը դուրս են մնացել այս ասպարեզից, ամեն ինչ կենտրոնացած է եղել Երևանում.  «Մարզերի երիտասարդները պետք է մասնակցեն նմանատիպ միջոցառումները, որպեսզի ոլորտը մեծ տարածում գտնի: Եվ քանի որ Գյումրիից կան տաղանդավոր երիտասարդ դիզայներներ ու մասնակցել են երևանյան ցուցադրություններին, մտածեցինք, որ կարելի է նաև կազմակերպել այնտեղ: Այսպիսով, հուլիսի 29-ին կայանալիք ցուցադրության 15 մասնակիցներից 8-ը՝ գյումրեցիներ են»:

Իսկ ինչ վերաբերվում է պետական աջակցությանը, ապա՝ Ռուբինայի խոսքով, պատկան մարմինները տեղյակ են նախագծի մասին, սակայն 1,5 տարվա ընթացքում որևէ կերպ չեն աջակցել. «Ի զարմանս մեզ, Գյումրի քաղաքի իշխանությունները հենց սկզբից մեծ ոգևորությամբ աջակցություն ցուցաբերեցին մեզ,  և հենց նրանց աջակցության շնորհիվ է իրականանալու մոտ օրերս կայանալիք ցուցադրությունը»:

դիտվել է 7859 անգամ

Այս թեմայով

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը