Երևան
21 / Օգոստոս / 2017

Շուտով գնում եմ այնտեղ, մի անհանգստացեք. Կոմանդոս

Ադրբեջանի ԱԳՆ-ն և ՊՆ-ն հայտարարություն են տարածել, որում ասվում է, որ հայկական ուժերը շփման գծի երկայնքով գնդակոծում են ոչ միայն զինվորական դիրքերը, այլ նաև բնակավայրերը: Ի պատասխան, Հայաստանի պաշտպանության նախարարությունը կտրականապես հերքել է Ադրբեջանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների համատեղ հայտարարությունը եւ հայտարարել, որ սադրանքի դեպքում կլինի կոշտ պատասխան։

Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս) Lragir.am-ի հետ զրույցում նշել է, որ Ադրբեջանը միշտ պատրաստվում է գործողության, բայց բլեֆի համար է պատրաստվում. «Իրենք ճիշտ է այստեղ-այնտեղ զորավարժություններ են իրականացրել, բայց դա կարծես թե խուճապի մեջ գցելու համար է թե մեզ, թե ժողովրդին, բայց ոչ մի լուրջ բան չկա, մի անհանգստացեք։ Շուտով կգնամ այնտեղ, այնպես որ գնում եմ հանգստանալու Ղարաբաղ, հանգիստ եղեք», ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը։

Նա նաև ասել է, որ այս ամռանը գործողությունները չեն վերսկսվի։
Ավելի վաղ, Lragir.am-ին տված հարցազրույցում շփման գծում հնարավոր զարգացումների կապակցությամբ Կոմանդոսն ասել էր, որ շատ բան կպարզվի հուլիսին:

դիտվել է 125874 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը