Երևան
18 / Օգոստոս / 2017

Նախարարներն աշխատում են, դեռ վերջնական որևէ պայմանավորվածություն չկա. Քոչարյանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին

ՀՀ արտաքն գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողներից տեղեկացավ մամուլի խոսնակների կողմից լրագրողների «Սև ցուցակ» կազմելու մասին:

«Չկա հարց, որ գերատեսչությունը չպատասխանի, այլ բան, որ շատ հնարավոր է՝ կան դեպքեր, երբ եղել են պատասխանները աղավաղված, դրա համար բանավորից անցել են գրավոր պատասխանների», - կառավարության նիստից հետո ասաց Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով արտաքին գործերի նախարարության լրատվամիջոցների հետ աշխատանքին:

Ինչ վերաբերում է մամուլի խոսնակների կոմից լրագրողների «սև ցուցակ» կազմելուն, որի նախաձեռնղը արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն է, նա ասաց, որ առաջին անգամ է այդ մասին լսում:

Անդրադառնալով Հայաստանի կողմից զինված հարձակումների վերաբերյալ Ադրբեջանի ապատեղեկատությանը՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ պաշտպանության նախարարությունը իր հայտարարության մեջ արձանագրել է, որ որևէ հիմք չկա այդ հայտարարությունների համար:

«Ընդամենը մի բան կարող եմ նշել. Հայտնի է, թե ով է բոլորից բարձր բղավում՝ բռնեք գողին, և հենց գողին է ձեռնտու, որ որևէ հետաքննության մեխանիզմ չլինի, ավելին չեմ կարող ասել», - ասաց նա:

Փոխնախարարը նշեց, որ այդպիսի պահվածքի դեպքում խոսել, ընդհանրապես, բանակցային գործընթացում առաջընթացի մասին, անիմաստ է:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպմանը՝ նա ասաց, որ համանախագահների կողմից առաջարկ եղել է և այդ ուղղությամբ արտաքին գործերի նախարարները աշխատում են։

«Դեռ վերջնական որևէ պայմանավորվածություն, որոշում չկա», - նշեց նա։

դիտվել է 7167 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը