Երևան
23 / Օգոստոս / 2017

«Կարեն Կարապետյանը թեեւ ղարաբաղցի է, բայց պետքն էլ չէ». Արցախում մտահոգված են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արձակուրդային սեզոնը մեկնարկել է, եւ մինչ ՀՀ պաշտոնյաները մեկնում են գողտրիկ վայրերում հանգիստն անցկացնելու, Արցախում մտահոգված են այս տարվա անտարբերությունից։ «Նախարարներից ոչ մեկը երեւի չգա Արցախ՝ հանգստի։

Ապրիլյան պատերազմից հետո մեր պաշտոնյաների հայրենասիրությունը 3 ամիս տեւեց։ Ժամանակին գոնե հորդորում էին, թե Արցախում արձակուրդն անցկացրեք, այս տարի չեն էլ հայտարարում։

Իսկ, օրինակ, Անդրանիկ Մարգարյանը միշտ ասում էր՝ Թուրքիա չգնաք, Հայաստանում հանգստացեք, Տիգրան Սարգսյանը սոցփաթեթները մտցրեց ու խրախուսում էր Արցախ գնալը, Արգամիչն էլ մշտապես հայտարարում էր, հորդորում Արցախում արձակուրդ անցկացնել, որ միջոցառում-բան էր լինում, բոլորին հավաքում-բերում էր Արցախ։ Իսկ, այ, Կարեն Կարապետյանը թեեւ ղարաբաղցի է, բայց պետքն էլ չէ»,- բողոքեց արցախցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 15856 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը