Երևան
18 / Օգոստոս / 2017

«Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի մրցանակային ֆոնդը կազմելու է շուրջ 40.000$

2017թ․ ապրիլի 1-ից մեկնարկել է «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի հայտերի ընդունման գործընթացը։ Այս տարի սամմիթի անցկացման շրջանակները զգալիորեն ընդլայնվել են։ Մասնակցելու են 70 ստարտափ թիմեր (seed stage, early stage, business stage), 30 ծրագրավորողների թիմեր, 25 բիզնես թրեյներներ և մենթորներ, վենչուրային ներդրող կազմակերպություններ, հրեշտակ ներդրողներ, տարբեր երկրներից հրավիրված հյուրեր, լրագրողներ։

Սամմիթ 2017-ը զգալիորեն տարբերվելու է նաև իր ձևաչափով։

- Հուլիսի 24-ից 28-ը սամմիթի մասնակիցները հնարավորություն կունենան լինել աշխարհի տարբեր երկրներից հրավիրված բիզնես թրեյներների ունկնդիրը։

- Հուլիսի 25-ից 26-ը Հայաստանում 1-ին անգամ կկազմակերպվի Camp Fire Pitch-ը։ Միջոցառման ընթացքում Business stage ստարտափները փիչերով հանդես կգան աշխարհի տարբեր երկրներից հրավիրված հրեշտակ ներդրողների և վենչուրային կազմակերպությունների առջև։

- Հուլիսի 27-ից 28-ը տեղի կունենա Campathon-ը։ Միջոցառման ընթացքում ծրագրավորողների թիմերը մրցելու են իրենց առաջարկած ծրագրային լուծումներով։ (Ոլորտային սահմանափակում չկա)։

- Հուլիսի 29-ին Seed stage ստարտափները կմրցեն Idea Battle-ում։
- Հուլիսի 30-ին Early stage ստարտափները կմրցեն Big Battle-ում։
- Սամմիթ 2017-ը կեզրափակվի հուլիսի 30-ի գիշերը անցկացվող աննախադեպ ծովափնյա խնջույքով։ Բացի սամմիթի մասնակիցներից Grand Beach Party-ին կարող են մասնակցել անսահմանափակ քանակությամբ մարդիկ՝ նախապես ձեռք բերելով տոմսեր։

Այն հարցին, թե ինչպես է հնարավոր այսքան հագեցած օրակարգ վարել ոչ ֆորմալ պայմաններում, սամմիթի կազմակերպչական խմբի ղեկավար Վահագն Ռափյանը նշեց․ «Սամմիթ 2016-ի հաջողությունները և դրական էներգիան պարզապես պարտավորեցնում են այս տարի սամմիթը անցկացնել մի քանի անգամ ավելի մեծ և հագեցած։ Մենք ներդնում ենք մեր ողջ ջանքերը, որպեսզի այն, ինչ պլանավորում ենք անցկացնենք բարձր մակարդակով։ Այս տարի սամմիթին մասնակցելու են 100-ից ավելի թիմեր, որոնցից շուրջ 15-ը ստանալու են մրցանակներ։ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի մրցանակային ֆոնդը կազմելու է 40․000$: Ինչ վերաբերում է ներդրումներին, մասնակցության ուղեգիր ստացած ցանկացած ստարտափ թիմի համար սամմիթը եզակի հարթակ է ներդրումներ գտնելու և համագործակցության շրջանակները ընդլայնելու համար»։

Հիշեցնենք, որ «Սևան Ստարտափ Սամմիթ 2017»-ի հայտերի ընդունումը շարունակվելու է մինչև հունիսի 20-ը։

Հայտերը լրացնելու համար այցելեք www.sss.am:

Սամմիթին հայտագրումը և մասնակցությունը անվճար է:

«Սևան Ստարտափ Սամմիթը» ամենամյա վրանային բիզնես ֆորում է, որն անցկացվում է Սևանա լճի ափին յուրաքանչյուր տարվա ամռանը: Սամմիթին մասնակցում են զարգացման տարբեր փուլեր անցած ստարտափ թիմեր, ներդրողներ, մենթորներ, ծրագրավորողներ, ոլորտում ակտիվ գործունեություն ծավալող բանախոսներ Հայաստանից և արտերկրից: Մասնակիցները 7 օր կենցաղ են կիսում միմյանց հետ, մասնակցում դասախոսությունների, բարելավում գիտելիքները, ձեռք են բերում նոր արժեքավոր կապեր, գտնում գործընկեր: Կրթական և գործնական այս առօրյան զուգորդվում է ակտիվ ժամանցային ծրագրերով, ծովափնյա հանգստով:
Սամմիթ 2017-ի հայտերը ընդունվում են www.sss.am կայքում։ Կա հայտերի ընդունման 3 տարբերակ․

- Ստարտափ թիմերի համար,
- Ծրագրավորողների համար,
- Ներդրողների համար,

Թիմերը կարող են մասնակցել թե ստարտափների մրցույթներին, թե ծրագրավորողների Campathon-ին։ Պարզապես պետք է լրացնել 2 հայտերն էլ։
Սամմիթի որևէ միջոցառման մասնակցելու համար, պետք է մասնակցել սամմիթինամբողջությամբ հուլիսի 24-ից 31-ը։ 

Հավելյալ ինֆորմացիայի համար այցելեք www.sss.am

դիտվել է 659 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը