Երևան
18 / Օգոստոս / 2017

«Հուսամ կգա մի օր, որ պարզ քաղաքացիներին չի հետաքրքրի, թե ովքեր են երկրի ղեկավարները». Պարույր Սանթրոսյան

«Հարցազրույց Ելակետում» հաղորդաշարի հյուրն էր Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի տնօրեն Պարույր Սանթրոսյանը: Թեման պտտվում էր Հայաստանի մշակութային ոլորտի արդի խնդիրների, քաղաքականություն-մշակույթ կապի, և այլ խնդրահարույց հասարակական նշանակություն ունեցող հարցերի շուրջ: 

Քաղաքականություն-մշակույթ կապի մասին. Քաղաքականությունը եղել է Պարույր Սանթրոսյանի կյանքի որոշակի էտապում, մշակույթը իր ամբողջ կենսագրությունն է, բայց այն առումով, որ ծնվել դերասանական ընտանիքում, այսօր էլ շատ անմիջական կապ ունի կրթական ոլորտի հետ, որտեղ նա աշխատում է: Քաղաքականություն, կրթություն և մշակույթ կապի մասով. ցավոք սրտի, մեր հասարակության պարագայում ամեն ինչ չափազանց քաղաքականցված է. «Ցանկացած ոլորտում այդ կապը կա, որը ինձ այդքան էլ դուր չի գալիս: Բայց եկեք չմոռանանք, որ մենք շատ կարճատև պետականության պատմություն ունենք, երևի թե բնական է, որ էսպես պտի լինի, հուսամ կգա մի օր, որ պարզ քաղաքացիներին չի հետաքրքրի, թե ովքեր են երկրի ղեկավարները, այլ կհետաքրքրի, զուտ թե իրենք իրենց կյանքը ինչպես պտի դասավորեն, կստանան համապատասխան վարձատրություն, չեն մտածի ամեն անգամ ընտրություններից որևէ օգուտ քաղելու մասին», - նշեց Սանթրոսյանը:

Երևանի տարածաշրջանային թիվ 1 քոլեջի Քոլեջի մասին. Սանթրոսյանի ղեկավարած կրթական հաստատության կարևորագույն սկզբունքներից մեկն այն է, որ սովորելու տարիներին, ուսանողները չպետք է նկարահանվեն սերիալներում: Զրուցակցից հետաքրքրվեցինք, դեմ է արդյո՞ք սերիալային ձևաչափին, թե խոսքը հայկական արտադրանքի մասին է. «Էդ քոլեջում, իհարկե, բացի դերասանական արվեստ ու ռեժիսուրա բաժիններից, կան շատ մասնագիտություններ, որոնք կապ չունեն սերիալների կամ հեռուտաընկերությունների հետ, ասենք խոհարար, ոսկերիչ, չնայած ես բոլոր մասնագիտություններին վերաբերվում եմ որպես արվեստ, որովհետև կարծում եմ, եթե մարդը իր մասնագիտության լավագույն մասնագետն է, ինքը ուրեմն ինչ-որ արվեստի տարրեր պտի մտցնի գործի մեջ»: 

Իսկ ինչ վերաբերվում է հեռուստասերիալներում նկարահանվելու արգելքին, իրոք էդպիսի բան կա, որովհետև քոլեջ այլ կրթական ծրագիր ենք իրականացնում՝ դասական բեմական խոսք, դերասանի վարպետություն... իսկ այսօրվա սերիալներում կարելի է տեսնել հակաբեմական խոսք, հակադերասանական վարպետություն և այլն: «Բայց ես դեմ չեմ սերիալներին: Իմ ընտանիքի բոլոր անդամները դերասաններ են: Հիմա էլ նկարահանվում են սերիալներում, բայց նրանք պրոֆեսիոնալ դերասաններ են: Եվ ես վստահ եմ, որ նրանք շատ ժամանակ կարող են խմբագրել սցենարը, հաշվի առնելով, որ իրենք իրենց թույլ չեն տա եթերից հնչեցնել այն արտահայտությունները, որոնք այսօր ցավոք սրտի մենք հաճախ լսում ենք», - ասում է Սանթրոսյանը: 

«Ուրիշ թատրոնի» մասին. այն դեռևս իրավաբանական գրանցում չունի, բայց առաջիկա երկու ամիսներին այդ հարցը լուծում կստանա և թատրոնը հանդես կգա որպես առանձին մասնավոր թատրոն: Թատրոնը ստեղծվել է Քոլեջ թատրոնի բազայի վրա, որտեղ խաղացել են դերասանական արվեստ բաժնի ուսանողները. «Բնականաբար սկզբում եղել է այլ մակարդակ, հետո, տարիների ընթացքում ձեռք բերված գիտելիքների արդյունքում, այսօր, ես վստահորեն կարող եմ ասել, որ այն որոշ դեպքերում չի զիջում նաև Ձեզ հայտնի ներկայացումներին: Իսկ ինչո՞ւ ՈՒՐԻՇ. սկզբում Քոլեջ-թատրոն էր, հետո Գաուդեամուս, հետո էլ՝ կոլեկտիվ որոշում կայացվեց փոխել: Ուրիշն էլ մթնոլորտից է գալիս. ներկայիս ուսանողների հետ հանդես են գալիս թատերականի 4-րդ կուրսի ուսանողներ, շրջանավարտներ, այդ թվում նրանց դասախոսները՝ վաստակավոր արտիստներ, որոնք չունեն ավելորդ կոմպլեքսներ, մեծամտություն, ովքեր գործին պրոֆեսիոնալ են մոտենում», - ասաց նա: 

դիտվել է 3301 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը