Երևան
23 / Օգոստոս / 2017

Ողբերգության երկրորդ արարը՝ սահմռկեցուցիչ մանրամասներով

«Պարզվել է, որ հուլիսի 22-ին, Մանուկ Սիմոնյանի տանը 1970 թվականին ծնված Ռ. Մ.-ն կացնով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխին և սպանել, այնուհետև սավանով փաթաթել, կապել և 1994 թվականին ծնված Ն. Ս.-ի հետ հուլիսի լույս 23-ի գիշերը, ժամը 4.00-ի սահմաններում, հանգուցյալին պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայով դիակը տեղափոխել են նշված վայր և թողնելով այնտեղ՝ հեռացել են»:
Սա հատված է Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության բացահայտման վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունից: Ռ.Մ-ն խորհրդականի կինն է, Ն.Ս-ն՝ որդին: Իրավապահները՝ ոստիկանությունը, քննչական կոմիտեն իրար հերթ չտալով նորանոր սահմռկեցուցիչ մանրամասներ են հաղորդում, այդպիսով ապահովելով «տեսարանները»:
Անմեղության կանխավարկած, նախաքննության գաղտնիք եւ այլ չափանիշները սովորաբար չեն գործում, երբ խնդիրը վերաբերվում է ներիշխանական ռազբորկաներին, կամ էլ «տեսարանների» մեծ պոտենցիալ պարունակող իրադարձություններին:
Տեղի է ունեցել ողբերգություն, որի երկրորդ արարն է հիմա: Մի կողմից կործանվում են մի շարք էթնո-մշակութաբանական կարծրատիպեր, մյուս կողմից առկա է «արնաթողությունը», որի մշտական կարիքն առաջանում է հանրային էներգիան սահմանափակելու եւ այն այլ ուղղությամբ «բաց թողնելու» պարագայում:
Կա մի հանգամանք՝ մահացածն իշխանության ներկայացուցիչ է, եւ այս հանգամանքը պետք է հնարավորինս խլացնել ընտանեկան-կենցաղային խնդիրներով, որպեսզի այլ վարկածներ հանկարծ մարդկանց մտքներով չանցնի: Խնդիրն այն չէ, որ ընտանեկան-կենցաղային վարկածը չի համապատասխանում իրականությանը: Խնդիրն այս աննախադեպ արտահոսքերն են ողբերգության մանրամասների վերաբերյալ: Ի վերջո, իշխանության ներկայացուցիչ է մահացածը, եթե «սովորական» քաղաքացիների հանդեպ չկա տարրական հարգանք:
Իր հերթին, հաճախանում են ինքնադատաստանի դեպքերն՝ իրավապահ-արդարադատության համակարգերի ներկայիս վիճակի, իշխող համակարգի քաջալերած հանրային խեղված պատկերացումների պայմաններում:

դիտվել է 290188 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը