Երևան
23 / Օգոստոս / 2017

Amazon-ի ղեկավար Բեզոսը մեկ օրում զրկվել է աշխարհում ամենահարուստ մարդու կոչումից

Ամերիկյան Amazon ընկերության գործադիր տնօրեն Ջեֆ Բեզոսը մեկ օր է մնացել աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունը գնահատող Forbes-ի The World’s Billionaires վարկանշային ցանկի առաջին հորիզոնականում, գրում է lenta.ru-ն:

Հուլիսի 28-ի տվյալներով՝ առաջին տեղում իր դիրքն է վերադարձրել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը:

Բեզոսի կարողությունը հուլիսի 28-ի դրությամբ կրճատվել է 543 միլիոն դոլարով և գնահատվում է 88,7 միլիարդ դոլար, մինչդեռ Գեյթսի կարողությունը կազմում է 89,8 միլիարդ:

Միևնույն ժամանակ, Bloomberg-ի վարկածով՝ Բեզոսի կարողությունը 89,3 միլիարդ դոլար է, իսկ Գեյթսինը՝ 90,7 միլիարդ:

Forbes-ի և Bloomberg-ի վարկածներով՝ վարկանշային ցանկում երրորդ տեղը զբաղեցնում է Inditex հոլդինգի ղեկավար Ամանսիո Օրտեգան՝ 82,7 միլիարդ դոլար կարողությամբ:

Վարկանշային ցանկում առաջատար դիրքը կորցնելու պատճառը դարձել է Amazon-ի արժեթղթերի անկումը եռամսյակային հաշվետվության հրապարակման ֆոնին:

Փաստաթղթի համաձայն՝ մաքուր շահույթը կրճատվել է 77 տոկոսով և կազմել է 197 միլիոն դոլար 2016 թվականի երկրորդ եռամսյակում 857 միլիոն դոլարի համեմատ: Ընդ որում՝ հասույթն աճել է 25 տոկոսով:

դիտվել է 678 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը