Երևան
23 / Օգոստոս / 2017

Ադրբեջանն օդուժի համար Պակիստանից ձեռք է բերել 10 ուսումնամարզական ինքնաթիռ

Ադրբեջանը երկրի ռազմաօդային ուժերի համար Պակիստանից ձեռք է բերել 10 հատ Super Mushshak ուսումնամարզական ինքնաթիռ: Այդ մասին հայտարարել են Պակիստանի ռազմաօդային ուժերը, գրում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունը:

Հաղորդվում է, որ հինգշաբթի Ադրբեջանում կայացած ինքնաթիռների ձեռքբերման մասին համաձայնագրի ստորագրման արարողությանը մասնակցել են Պակիստանի ավիացիայի մարշալ Արշադ Մալիկը և Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրմանատար Ռամիզ Թախիրովը:

Համաձայնագիրը նախատեսում է նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերին տեխնիկական աջակցության տրամադրում և վերապատրաստում:

Նշվում է, որ ուսումնամարզական ինքնաթիռների ձեռքբերման մասին համաձայնագիր են արդեն ստորագրել Թուրքիան, Նիգերիան և Քաթարը: Super Mushshak ինքնաթիռներ արդեն գնել են Սաուդյան Արաբիան, Օմանը, Իրանը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը:

դիտվել է 631 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը