Երևան
23 / Օգոստոս / 2017

Apple-ը 506 մլն դոլար տուգանք կվճարի արտոնագրային իրավունքի խախտման համար

Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը դատարանի որոշմամբ 506 մլն դոլար տուգանք պետք է վճարի Վիսկոնսին-Մեդիսոն համալսարանին՝ արտոնագրային իրավունքի խախտման համար:

Ինչպես հայտնում է The Verge-ը, 2 տարի տևած դատական գործի ընթացքում պարզվել է, որ տեխնոլոգիական «հսկան» 2014թ. iPhone-ի, iPad Mini-ի և iPad Air-ի համար պրոցեսոր ստեղծելու ընթացքում արտոնագրային իրավունքի խախտում է թույլ տվել՝ ի վնաս համալսարանի:

Նշվում է, որ A7, A8 և A8X պրոցեսորները ստեղծվել են ավելի վաղ համալսարանի ձեռք բերած արտոնագրի հիման վրա: Չնայած, որ Apple-ը պնդում է, որ ինքը նույնպես ձեռք է բերել պրոցեսորային տեխնոլոգիային վերաբերող արտոնագիր, այնուհանդերձ՝ դատարանը պարտավորեցրել է ընկերությանը կես միլիարդից ավելի տուգանք վճարել:

Նշվում է, որ Apple-ը պատրաստվում է բողոքարկել վճիռը:

դիտվել է 1822 անգամ

Ինչպես Արաբո Իսպիրյանը տեսավ իր հարսնացուին

Ինչպես է Ներսիկ Իսպիրյանը երգում որդու հարսանիքին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ձեր ձեռքի ափի միջոցով պարզեք, թե քանի երեխա եք ունենալու.

Ալեքսիս Օհանյանի Reddit-ի արժեքը հասել է 1․8 մլրդ դոլարի

Կրկնակի հարկման համաձայնագրի առկայությունը որոշակի վստահություն է տալիս տնտեսվարողին. Վարդան Արամյան

Forbes-ը հրապարակել է սպորտի և շոու բիզնեսի ոլորտում ՌԴ աստղերի վարկանշային աղյուսակը